«2025 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում»,-հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ 24-ը զինծառայողի մահը ծառայության հետ չկապված հանգամանքներում է եղել։
Պապիկյանը մանրամասեց, որ մահվան 6 դեպքերից 1-ը՝ կայծակնահարություն է եղել, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով։
Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ 2024 թ.-ի համեմատ՝ 2025թ-ին մահացության դեպքերը պակասել են 40 %-ով։
Չնայած առողջական խնդրով տարվա ընթացքում մահվան 2 դեպքին՝ Պապիկյանը դրական համարեց օրենքով որոշ առողջական խնդիրներով զինծառայողներին ԶՈւ զորակոչելու նոր կարգավորումը։
Պապիկյանը նաև հայտարարեց, որ Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքն իր անձնական ողբերգություն է եղել ու շարունակում է մնալ։
«Բայց քննող մարմինը ես չեմ, մեղավորներ նշանակողը ես չեմ։ Հիմա դատական պրոցես է ընթանում։ Եթե դատական պրոցեսը կբացահայտի նոր իրողություն, մենք հաշվի կնստենք այդ նոր իրողության հետ, եթե կհաստատի այն նախնախան վարկածը, որ եղել է, դրա հետ նույնպես հաշվի կնստենք ու նաև դա դաս կլինի մեզ՝ հետագայում նման դեպքերից խուսափելու»,- ասաց Պապաիկյանը։
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը