Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հանրային հեռուստաընկերությունը հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք։ Սկսած սրբազանի ասուլիսից մինչև իմ, որպես պաշտպանի, բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ։ Օրինակ՝ որևէ եղանակով այդպես էլ չանդրադարձավ իմ կողմից բարձրացված այն խնդրին, որ տարբեր իշխանական անձանց կողմից բարձրաայնվող փորձաքննությունը նախ չի համապատասխանում փորձաքննության ընդունված կանոններին և փորձագետին չի տրվել գլխավոր հարցը, ինչն էլ իր հերթին, իմ համոզմամբ, հաստատում է, որ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունն ամբողջությամբ կեղծ է ու այդ մասին հրաշալի գիտի քննչական կոմիտեն։
Ավելին, օրինակ՝ Petros Ghazaryanն արդեն երրորդ կամ չորրորդ անգամ հարցազրույցի է հրավիրում Գևորգ սրբազանին, որն իր բոլոր հարցազրույցներում Արշակ սրբազանի հասցեին հնչեցնում է բանսարկություններ, իսկ որոշ դեպքերում՝ դիտավորյալ ստեր։
Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հանրային, և ոչ թե իշխանական, ապա առաջարկում եմ, որ Պետրոս Ղազարյանը նաև հարցազրույցի հրավիրի ինձ, որպես մյուս կողմի ամենաօրինական ներկայացուցիչ։
Մինչ այս պահը Հանրային հեռուստաընկերությամբ Արշակ սրբազանի առնչությամբ քրեական վարույթների մասին հանրությանը տվել է բացառապես իշխանահաճո տեղեկություններ, որոնք եղել են կամ սուտ կամ անտեղյակության հետևանք։ Գտնում եմ, որ հանրությունն իրավունք ունի իրեն հետաքրքրող հարեցրի առնչությամբ ստանալու ամբողջական և բազմակողմանի տեղեկություններ, իսկ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ապահովել դրա հնարավորությունը»։
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը