Բացահայտվել է անչափահասի կողմից մեկ այլ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ մարզերից մեկի անչափահաս բնակիչը կարևոր տվյալ հայտնելու պատրվակով հանդիպել է մեկ այլ անչափահաս բնակչուհու հետ, որի ժամանակ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Բացի այդ, նշված անչափահասը, մեկ այլ քրեական վարույթի շրջանակում հանդիսանալով որպես վկա, 2024 թվականի նոյեմբերի 14-ին լրացուցիչ հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաև հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություններ ունենալու, ապա այդ պարտականություններից հրաժարվելու դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին, ապօրինի հրաժարվել է ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ մի շարք անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և վերջինիս առևանգելու առնչությամբ իրեն հնարավոր հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալուց:

Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ) և 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ցուցմունք, եզրակացություն կամ կարծիք տալուց կամ թարգմանություն կատարելուց հրաժարվելը՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Վեդիի Մանվել, ոգևորված աշխատակիցներիդ ուղարկում ես «սատանայական» արշավի,բա ապրանքդ ո՞ր շուկա է գնում (video) Խայտառակ մանրամասներ․ Ոչ մի ձեւ չջեռուցեցին Սամվել Կարապետյանի խուցը, երբ խնդրում էինք այդ մասին (video) Սոլովյովի խոսքից մի բան հասկացե՛ք․ դու՛ք եք Ռուսաստանի հետ այսպես վարվել ու․․․ Սարգսյան (video) Արա՛, տունդ, եկեղեցիներդ կորցրել ես Նիկոլի ձեռքով, որ էսօր ի՞նչ անես․ արցախցին խայտառակեց Շաքարյանին (video) «Պապիկյա՛ն, իգական սեռին տանում ես, որ ի՞նչ անես՝ թուրքերին նվեր տա՞ս»․ Նարե Սոսե (video) Վահագն Սիմոնյանը շարունակում է անտուն մնալ․ խնդիրը մնում է չլուծված Ագահ չտեսնե՛ր, ձեզ ո՞վ է իրավունք տվել հարձակվել արցախցիներին օգնող Կարապետյանի ու Ծառուկյանի վրա (video) Ինչպե՞ս է Վարդապետյանը «փչացնում» հեռացող կադրերին. Սրբազանների գործով դատախազը փաստաբանությամբ կզբաղվի Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել․․․ Արամ Վարդևանյանի հրատապ հայտարությունը (video) Իրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետը Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El Pais Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց․ ի՞նչ են անելու առաջիկայում (video) «Նայեք Աննա Հակոբյանին․ նա զգուշացնում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Առու՛շ, էս վերջն էր, դու քեզ սպառեցիր»․ Նարե Սոսե (video) Նոր խայտառակություն Պապիկյանից 2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան Ռուսաստանում Եզրաս Սրբազանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ տեսա․ Արամ Սարգսյանը մանրամասնում է (video) Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան Ֆեյսբուքում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափերով գումարներ. ՔԿ Եվրոպական երկրները կարող են զրկվել զենքից՝ Ուկրաինայի պատճառով. Թուրքիայի փորձագետ Միրզոյանն ու Ռուբիոն այսօր կհանդիպեն Ո՞ր պաշտոնյաներն են թերի պատասխաններ տվել քաղաքացիներին․ սև ցուցակ «Հետո ասում եք, որ բան չի փոխվել»․ Բորիս Մուրազի Ռեժիմի պարագլխի ողջ գիտակցական կյանքն անցել է շանտաժով գործերն առաջ գցելով. Նարեկ Սամսոնյան Հանրայինը հետևողականորեն չի լուսաբանում Արշակ Սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am