ԵՊՀ-ում նրա թիկնապահները ուսանողների մոտ սարսափ են առաջացնում

Գլխավոր դատախազության շենքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը լաբորատորիա է հիմնադրել․ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այնտեղ ուսանողների համար վարպետության դասեր է անցկացնելու եւ, հավանաբար, ուսանողներին` իր օրինակով սովորեցնելու է, թե ինչպիսին չպետք է լինի պրոֆեսիոնալ իրավաբանը, դատախազը եւ այլն: Գաղտնիք չէ, որ նա հլու-հնազանդ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, շրջանցելով բոլոր օրենքները: Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Ես, հակառակը, որպես այդպիսին, կարող էի պատկերացնել, որ, ասենք, ԵՊՀ-ում Գլխավոր դատախազությունն ինչ-որ բան նախաձեռներ, օրինակ` իրավաբանական կլինիկա կամ նման բան, բայց որ դատախազության շենքում կարող է համալսարանական լաբորատորիա գործել, անհասկանալի է: Նման բան առաջին անգամ ենք տեսնում: Եվ, առհասարակ, մի բան չեմ հասկանում․ եթե Աննա Վարդապետյանն արդեն իսկ ԵՊՀ-ում դասախոսում է, թիկնապահներն էլ միջանցքում հսկում են՝ ուսանողների մոտ սարսափ առաջացնելով, էլ ինչո՞ւ է Վարդապետյան Աննան հիմա էլ իր նստավայրում լաբորատորիա ստեղծում: Խայտառակություն է, որ նման պաշտոն զբաղեցնող անձին այդքան թիկնապահ հսկի: 

Առհասարակ հասկանալի չէ, թե այդ լաբորատորիայում ինչ պետք է անեն: Եթե այն միայն ԵՊՀ ուսանողների համար է, ապա ինչո՞ւ են նրանց բերում՝ դատախազության շենք լցնում: Կարող են ուղղակի առանձին պրակտիկա անցկացնել նրանց հետ, այդքան բան»:

Պետրոսյանը նաեւ ասում է. «Ես Աննա Վարդապետյանի հետ անձամբ չեմ շփվել, բայց նա այն իրավաբանը չէ, որ կարող է ուսանողներին դասեր տալ: Նա դատախազ դառնալուց առաջ մեկ օր անգամ չի աշխատել իրավապահ համակարգում: Աշխատել է Դատական դեպարտամենտում, արդարադատության ակադեմիայում, ինչպես նաեւ՝ դատավորի օգնական է աշխատել: Դա ի՞նչ պրակտիկա է: Ի՞նչ կարող է տալ նա ուսանողներին»:
 

Հայկ Գևորգյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Ֆեյսբուքում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափերով գումարներ. ՔԿ Եվրոպական երկրները կարող են զրկվել զենքից՝ Ուկրաինայի պատճառով. Թուրքիայի փորձագետ Միրզոյանն ու Ռուբիոն այսօր կհանդիպեն Ո՞ր պաշտոնյաներն են թերի պատասխաններ տվել քաղաքացիներին․ սև ցուցակ «Հետո ասում եք, որ բան չի փոխվել»․ Բորիս Մուրազի Ռեժիմի պարագլխի ողջ գիտակցական կյանքն անցել է շանտաժով գործերն առաջ գցելով. Նարեկ Սամսոնյան Հանրայինը հետևողականորեն չի լուսաբանում Արշակ Սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք․ փաստաբան «Եկեղեցին պղծողին Պապիկյանը թևի տակ է առնում, իսկ Մովսես Հակոբյանին․․․»․ Թովմասյան (video) Ամենաուժեղ խաղաքարտը այսօր լրագրողի ձեռքում է. Մհեր Մկրտչյան Մեկ ուղեգիր ստանալը մեկ ժամ է տևում․ բյուրոկրատիա և խառնաշփոթ՝ ապահովագրական համակարգում Ես իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասին «Սրբուհի Գալյանն իրար է խառնվել․ ամեն ինչ անում է, որ Նիկոլից․․․»․ Աննա Մկրտչյան (video) Բացահայտվել է անչափահասի կողմից մեկ այլ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության դեպքը Բարոյական անկումը հնարավոր է հաղթահարել միայն հոգևոր ազգային մշակույթի միջոցով․ Բագրատ Սրբազան Մաստարա-Լանջիկ հատվածում բուքը փակել է ճանապարհը. 1000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում երթևեկել «Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը. Թուրք նախարար Որևէ մեկը չփորձի հակառակն ապացուցել․ Սոլովյովը գիտե՞ք՝ ինչ է արել մեզ համար․ Անժելա Թովմասյան (video) Վոլոդյա Գրիգորյանի սպանության դեպքի քննությունը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին «Խայտառակ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի գործից․ ինչու՞ է նա հայտնվել հիվանդանոցում»․ Փոստանջյան (video) «Բանակի քեֆի» ընթացքում վիճաբանություն է եղել․ձերբակալվածը ոստիկանությունում հայհոյանքներ է հնչեցրել Օդի ջերմաստիճանը 10-13 աստիճանով կնվազի #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը դիմադրում է․ Թրամփի ծրագրերը փոխվում են․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է գրին քարտի տրամադրումը ԵՊՀ-ում նրա թիկնապահները ուսանողների մոտ սարսափ են առաջացնում Եվրոպացի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am