Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել: Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի: Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերն իսկապես կարևոր է: Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ: ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակները արագորեն քայքայվում են։
Այս և կարևոր այլ հարցերի մասին է իմ հոդվածն ամերիկյան The Washington times պարբերականում»:
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը