Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը։

«Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2։21)։ Այսպես Աստվածորդին անուն ստացավ՝ Հիսուս։ Հենց այսօր՝ ամեն տարի հունվարի 13-ին՝ Քրիստոսի ծնունդից ութ օր անց նշում ենք Տիրոջ Անվանակոչության տոնը։

Նրա անունը ավետվել և նախանշվել էր դեռևս հրեշտակի կողմից։ Հիշենք Աստվածածնի Ավետման դրվագը։ Գաբրիել հրեշտակապետը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):

Հիսուս անվան տարբերակներից է Հեսուն, որը շատ տարածված է եղել, և նշանակում է «փրկիչ»: Ուստի պատահական չէր Աստծո Որդու անվանադրումը. ինչպես Հեսուի առաջնորդությամբ Իսրայելի ժողովուրդը մտավ Ավետյաց Երկիր, այնպես էլ Հիսուսի փրկագործական առաքելության շնորհիվ տիրահաստատ ուղիով ընթացող նրա հետևորդներն են փրկվելու մեղքի գերությունից և մտնելու Երկնային Երուսաղեմ: «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին:

Մենք ամենքս էլ ծնվելով ստանում ենք անուններ։ Անունով է մարդը որոշակիանում, դառնում տարբերվող։ Սակայն դա մարդկանց, և ոչ Աստծու համար, քանզի Նա մեզ ճանաչում է մինչև անուններ ստանալը, ոչ այնպես, ինչպես մենք ենք ներկայանում, այլ այնպիսին, ինչպիսին կանք։ Այնպես որ Փրկչի անվանակոչության այս տոնը ևս մեկ առիթ է, որ խորհենք՝ ինչպե՞ս ենք ներկայանում մարդկանց և Աստծո առաջ, և ո՞վ ենք իրականում։

Փրկչի անվանակոչության տոնին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Վոլոդյա Գրիգորյանի սպանության դեպքի քննությունը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին «Խայտառակ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի գործից․ ինչու՞ է նա հայտնվել հիվանդանոցում»․ Փոստանջյան (video) «Բանակի քեֆի» ընթացքում վիճաբանություն է եղել․ձերբակալվածը ոստիկանությունում հայհոյանքներ է հնչեցրել Օդի ջերմաստիճանը 10-13 աստիճանով կնվազի #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը դիմադրում է․ Թրամփի ծրագրերը փոխվում են․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է գրին քարտի տրամադրումը ԵՊՀ-ում նրա թիկնապահները ուսանողների մոտ սարսափ են առաջացնում Եվրոպացի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել դատական նիստին Հալեպի հայկական եկեղեցում ապաստանած ընտանիքները վերադառնում են իրենց տներ ԵՄ-ն մինչև փետրվարի 24-ը կարող է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը ներկայացնել․ Euractiv Սենատոր Գրեհեմը Թրամփին առաջարկել է վերացնել Իրանի գերագույն առաջնորդին ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան «Ես անասնաբույժ եմ, կարամ պալիտիկոսներին բռնեմ, չումայի դեմ սրսկեմ»․ ստեփանավանցի (video) Իսրայելի բանակը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ կապված անսպասելի սցենարների Ադրբեջանը որևէ սանտիմետր չի վերադարձրել Հայաստանին օկուպացրած հարյուրավոր քկմ տարածքներից․ Թաթոյան Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ․ Տիգրան Դումիկյան Ինչ է արել Փաշինյանը քո 65 մլն դոլարով․ Նարեկ Կարապետյան (video) «Սրիկանե՛ր, երբ ձեր բերանը բացու՛մ եք․ հիմա լսե՛ք ձեր պատասխանը»․ Դավիթ Մկրտչյան (video) Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Այգեստան գյուղում տուն է այրվել, ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի Իրան-ԱՄՆ դիվանագիտական լուծումները իրատեսական են դառնում, չնայած ռազմական բախման վտանգը պահպանվում է #ՈՒՂԻՂ․ Տարածաշրջանում Թրամփի ռումբերն են պայթելու, հայե՛ր, ուշքի եկեք․ Արամ Սարգսյան (video) Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան Հերացի թունելից Խանջյան թունել ճանապարհին 4 մեքենա է բախվել. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am