«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ երեխա է եղել Էդվարդս, փոքր ժամանակ ինքնամփոփ էր, բայց մեծանալով՝ փոխվեց։ Տանը չխոսկան էր, չկիսվող տղա, բայց դրսում՝ ընկերների հետ, լրիվ ուրիշ տեսակի մարդ էր։ Փոքր ժամանակ իր խաղալիքներով էր տարված, կարծես իր առանձին աշխարհն ունենար։ Շատ բարի ու մեծահոգի տղա էր, հավատքով էր, լուսավոր մի բան կար իր մեջ»,­«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հայկանուշը՝ Էդվարդի մայրիկը։

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին գերազանցիկ չի եղել, բայց նաև վատ առաջադիմություն չի ունեցել։ «Նրա տարերքը սպորտն էր, մասնավորապես՝ ծանրամարտը։ Սպորտդպրոցը մեր շենքի կողքին էր, չգիտեմ էլ՝ շինարարության ընթացքից ոգևորվեց, թե ինչ, բայց որոշեց, որ պետք է հաճախի ծանրամարտի։ Այդ ժամանակ էլ ասպարեզում հայտնի մարզիկներ կային, նրանցից ներշնչվեց, մենք էլ խոչընդոտ չհանդիսացանք։ Ծանրորդ էր, Հայաստանի մրցումների ժամանակ որոշակի հաջողություններ գրանցեց, հետո մեջքի վնասվածք ստացավ, մի փոքր պասիվացավ սպորտում։ Սկզբում ընդունվեց Գյումրու, այնուհետև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ավարտեց այն, ստացավ մարզչի դիպլոմ և քսան տարեկանում մեկնեց բանակ։ Այնքան մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր պարապմունքներին, դասերին։ Կարող էր մեկ ամբողջ օր սենյակում փակվել, քանի որ մրցումի էր պատրաստվելու»։

2020 թվականի օգոստոսի 3­ին Էդվարդը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ագարակի զորամասում։ «Բնույթով փակ էր, հանգիստ, տան փոքրն էր։ Ես էլ, որպես մայր, միշտ մտավախություն եմ ունեցել, որ հնարավոր է՝ չհարմարվի բանակային կյանքին։ Երբ իրեն ճանապարհում էինք բանակ, իր մարզիչը մեր տանն էր, զրուցում էինք, ամուսինս էլ իր մտահոգությունների մասին էր խոսել։ Մարզիչն ասել էր՝ մի անհանգստացեք, նա խնդիր չի ունենա, իրեն խելոք մի տեսեք։ Երկու ամիս ծառայեց, այդ ընթացքում էլ համավարակի շրջանն էր, կարանտին էր։ Չենք կարողացել գնալ, իրեն տեսնել, իր երդմնակալության արարողությանն անգամ չենք մասնակցել։ Երբ իր հետ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է»։

Սեպտեմբերի 27­ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 25­ին մեծ տղայիս աղջիկը ծնվեց, հիվանդանոցում էինք։ Պատերազմը սկսվեց, ես ինչ­որ բաներ իմանում էի համացանցից, տան անդամներն ինձ ոչինչ չէին ասում, իրավիճակի լրջությունն ու խորությունը չէի պատկերացնում։ Մյուս կողմից էլ՝ իր մասով խիղճս հանգիստ էր, քանի որ գիտեի՝ ինքը Մեղրիում է։ Սեպտեմբերի 30­ին ինձ հիվանդանոցից տուն ուղարկեցին, թե հարսդ խնամքի կարիք չունի։ Այդ ժամանակ արդեն քաղաքի հիվանդանոցները հոսպիտալների էին վերածում։ Հայրիկի և մեծ եղբոր հետ խոսել էր, նամակներով էին փոխանակվել, այդ ժամանակ իրեն դեռ չէին տարել ռազմաճակատ։ Իրենց տեղափոխել են Ջրական հոկտեմբերի 3­4­ին։ Հետո մենք իմանում ենք, որ տղաներին այդ օրը շարք են կանգնեցրել ու ասել՝ Արցախ մեկնելը կամավոր է, պարտադիր պայման չի կրում։ Տղաս ցանկություն է հայտնել, որ գնա։ Մեկ տարի առաջ, երբ Մեղրի գնացինք, ես այդ հարցը տվել եմ՝ երկու ամսվա ծառայող իմ տղային ինչո՞ւ տարաք պատերազմ, թեկուզ եթե ցանկություն էր հայտնել։ Ինձ ասացին՝ եթե անգամ այդ օրը չտանեինք, հետո էինք տանելու, պատերազմական իրավիճակ էր, տղաների մեկնելն անխուսափելի էր։ Ես չգիտեի, որ նա թեժ մարտերի կիզակետում է։ Ամուսինս, ավագ որդիս ինձ ասում էին, որ Էդվարդը Ստեփանակերտում է։ Տագնապ կար ներսումս, բայց ամեն դեպքում ասում էի՝ Ստեփանակերտն ուր, սահմանն ուր։ Մի շաբաթ կռվել են, ահավոր մարտերի մեջ է եղել, Ջրականում հետ ու առաջ են արել, մի գյուղից մյուսը տեղափոխվել։ Իր հետ եղած տղաներից մինչև հիմա անհետ կորած կա»։

Վերջին անգամ Էդվարդն ընտանիքի հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 9­ին։ «Այդ օրը գրել էր, որ իրենց հետ են տանելու Մեղրի, բայց չեն հասցրել հետ գալ։ Դեպքը եղել է հոկտեմբերի 9­ին՝ լույս 10­ին։ Մենք կոնկրետ չգիտենք, թե որ ժամին է եղել, կեսգիշերն արդեն ա՞նց է եղել, թե՞ ոչ։ Բայց որպես իր հիշատակի օր նշում ենք հոկտեմբերի 10­ ը։ Հոկտեմբերի 9­ի ընթացքում հաղորդագրություններով շփվել է եղբոր, ընկերների հետ, նաև ինձ հետ է խոսել ժամը 12­ին»։ Էդվարդը զոհվել է Ջրականում։

Նա շուտ է տուն «վերադարձել»։ «Ամուսինս վարորդ է, այդ ընթացքում միշտ բեռներ, օգնություն էին տանում Արցախ։ Էդվարդին ասում էր՝ տեղդ ասա, գամ քո մոտ, քեզ ինչ պետք է, բերեմ։ Բայց մենք այդպես էլ իր կոնկրետ տեղը չիմացանք։ Երբ իր հետ կապը կտրվեց, ինձ կրկին ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ բոլորը խառն են։ Ամուսինս հասել էր մինչև Գորիս։ Այդ օրերին երբեք վատ բան չեմ մտածել, միայն ասում էի՝ գուցե վիրավորվել է, հիշողության հետ կապված խնդիր է առաջացել, բայց այլ տարբերակի մասին ինքս ինձ թույլ չեմ տվել մտածել: Էդվարդս երկու հեռախոս ուներ, մեկը կորավ, այդպես էլ չիմացանք, թե ինչ եղավ։ Մյուս համարից եղբորը հոկտեմբերի 10­ին զանգ եկավ, խոսեցին, արդեն հասկացա, թե ինչ է կատարվում, բայց հետո էլ չեմ հիշում, թե ինչ կատարվեց հետս։ Զանգը Կապանի դիահերձարանից էր»։

Ապրելու ուժի մասին։ «Եթե ասեմ, որ ինչոր բան ուժ է տալիս, սուտ կլինի։ Բայց պատերազմն սկսվելուց առաջ ծնված իմ թոռնուհին կարծես մեզ սփոփանք դարձավ։ Հետո արդեն տղաս որդի ունեցավ, անվանակոչեցին Էդվարդիս անունով։ Երեխաները, ընտանիքի անդամները դարձան ուժ տվողը։ Իհարկե, որևէ մեկն Էդվարդի տեղը չի լրացնի, բայց նայում ես շուրջդ և հասկանում, որ ընտանիքիդ անդամները քեզանից են կախված, քեզ են նայում, սթափվում ես։ Փորձում ենք ուժեղ լինել, բայց իր դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի»։

Հ. Գ. ­ Էդվարդ Մարանջյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է «Շիրակ» պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Եվրոպացի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել դատական նիստին Հալեպի հայկական եկեղեցում ապաստանած ընտանիքները վերադառնում են իրենց տներ ԵՄ-ն մինչև փետրվարի 24-ը կարող է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը ներկայացնել․ Euractiv Սենատոր Գրեհեմը Թրամփին առաջարկել է վերացնել Իրանի գերագույն առաջնորդին ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան «Ես անասնաբույժ եմ, կարամ պալիտիկոսներին բռնեմ, չումայի դեմ սրսկեմ»․ ստեփանավանցի (video) Իսրայելի բանակը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ կապված անսպասելի սցենարների Ադրբեջանը որևէ սանտիմետր չի վերադարձրել Հայաստանին օկուպացրած հարյուրավոր քկմ տարածքներից․ Թաթոյան Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ․ Տիգրան Դումիկյան Ինչ է արել Փաշինյանը քո 65 մլն դոլարով․ Նարեկ Կարապետյան (video) «Սրիկանե՛ր, երբ ձեր բերանը բացու՛մ եք․ հիմա լսե՛ք ձեր պատասխանը»․ Դավիթ Մկրտչյան (video) Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Այգեստան գյուղում տուն է այրվել, ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի Իրան-ԱՄՆ դիվանագիտական լուծումները իրատեսական են դառնում, չնայած ռազմական բախման վտանգը պահպանվում է #ՈՒՂԻՂ․ Տարածաշրջանում Թրամփի ռումբերն են պայթելու, հայե՛ր, ուշքի եկեք․ Արամ Սարգսյան (video) Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան Հերացի թունելից Խանջյան թունել ճանապարհին 4 մեքենա է բախվել. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հեռացնել ռուս սահմանապահներին թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետից Կրասնոդար–Երևան չվերթը կրկին չեղարկվել է. Մանրամասներ Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ» Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am