Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին, ով մեր երկրում է գտնվում «Երեւանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հանրապետության Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, ոչ միայն գնահատում են Եվգենի Կիսինի տաղանդն ու վարպետությունը, հրաշալի կատարումները, այլեւ սիրում են նրան մարդկային հատկանիշների համար, սիրում են՝ որպես հայ ժողովրդի բարեկամի:
Նշելով, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Եվգենի Կիսինի զորակցությունը 1988-ի երկրաշարժի ժամանակ՝ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լեգենդար դաշնակահարին նաեւ Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մասնակցության եւ բոլոր հայերի սրտերը հուզած՝ Կոմիտասի «Կռունկ»-ի անկրկնելի կատարման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու անվանի արվեստագետին:
Աշխարհահռչակ դաշնակահարն ընդգծել է, որ իր սերն ու պատկառանքը դարավոր մշակույթ եւ պատմություն ունեցող հայ ժողովրդի նկատմամբ փոխադարձ է, եւ վստահեցրել է, որ որքան ապրում է ու կա՝ կայցելի Հայաստան:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը