Ընտրություններից առաջ Փաշինյանը «հավաքում է» աղանդավորների քվեները. ՀՀ-ում դրանց թիվը մի քանի 100 հազար է
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
ԱԺ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «հավաքում է» աղանդավորների քվեները
Հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի դեմ պայքարով, կեղծված, զեղչված պատարագներով, ուխտերթով Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կատարում է եկեղեցին քանդելու վերաբերյալ Ալլահշուքյուր Փաշազադեի և գլոբալիստական ուժերի հրահանգը, այլև հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններից առաջ ««հավաքում է»․ կրոնական տարբեր հոսանքների ներկայացուցիչների՝ աղանդավորների քվեները:
Հայաստանում դրանց թիվը մի քանի հարյուր հազարի է հասնում։
