Ադրբեջանից Հայաստան այսօր 18 վագոնից բաղկացած գնացք է ուղևորվել
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները շարունակվում են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ մեկնել է 18 վագոնանոց գնացք, որը բեռնված էր 979 տոննա AI-92 բենզինով։
Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։
