Եկեղեցու ներսում պառակտում կա. ընդունել եմ Վեհափառի առաջարկը` կծառայեմ Մասյացոտնի թեմում
Եկեղեցու ներսում պառակտում կա. ընդունել եմ Վեհափառի առաջարկը` կծառայեմ Մասյացոտնի թեմում: Այս մասին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում ասաց Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Ես 15 տարի քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել, եւ երբ այս փոթորկում, երբ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը թեմի քահանայաց դասի եւ Վեհափառ Հայրապետի կողմից, ես չէի կարող այո չասել։ Ես որոշեցի հույսս դնելով Աստծո ու հավատացյալների վրա, գալ Մասյացոտնի թեմ՝ ծառայելու, հոգեւոր գործունեություն ծավալելու՝ առանց ինտրիգների։ Եկել եմ ծառայելու եւ ակնկալում եմ ձեր անկեղծ աղոթքը»,- ասաց նա։
