Սանկտ Պետերբուրգի պայթյունը ահաբեկչական.ինչու՞
«Հարցադրումը այն մասին, որ Սանկտ Պետերբուրգը ավելի խոցելի է դարձել ահաբեկչական հարձակումների համար, սխալ է. ահաբեկչությունը վտանգ է ներկայացնում աշխարհի ցանկացած բնակավայրի համար: Դուք գիտեք, որ ահաբեկչությունը վտանգ է ներկայացնում աշխարհի ցանկացած բնակավայրի համար», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: « ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը,ըստ որի Սանկտ Պետերբուրգում պայթյունի ժամանակ ոչնչացնող տարրեր են գործարկվել, ուստի դա կարելի է դիտարկել որպես ահաբեկչական գործողություն: Հարցն այն է, որ այնտեղ ոչնչացնող էլեմենտներ են գործարկվել, համապատասխանաբար, սա ամեն դեպքում ահաբեկչական գործողություն է: Բայց, իհարկե, սխալ կլիներ այս դեպքում Կրեմլից ինչ-որ բան պատմել կամ մեկնաբանել: Ավելի լավ է մեկնաբանությունների համար դիմել ուժային գերատեսչություններում մեր գործընկերների», - ասել է Պեսկովը:
