Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է, հանցակից մի դարձեք նրան. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի հայտարարությունը.

«ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․

առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․

կազմակերպել է եկեղեցիների (Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին) զավթումը կամ դրա փորձը․

հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև:

Այս գործողությունները վերջին հաշվով տանելու են աղետի:

Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա եթե նրանցից ոմանք պետք է վախենալով կամ նյութական շահից ելնելով հանձնվեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա թող կատարեն իրենց ընտրությունը: Այդ եկեղեցականները չեն կարող հետագայում արդարանալ, թե այնպիսի բարդ իրավիճակ էր, որ չէին կողմնորոշվում, քանի որ իրականում ընտրությունը շատ պարզ է:

Մի կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արգելքը խախտած, Հայ Եկեղեցու պատմություն դասագիրքը կրթական ծրագրերից հանած, մեծ դժբախտություններ բերած և Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դուրս եկած իշխանությունն է, իսկ մյուս կողմից՝ իր Եկեղեցին:

Շատ պարզ երևում է, որ իշխանությունն է հանդիսանում Եկեղեցու հակառակորդ կողմը, ինչքան էլ փորձեն «բերման ենթարկված» եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել: Ապստամբած 10 եպիսկոպոսները 2025թ․ մայիսի 30-ից հետո բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների այս եկեղեցահալած գործողությունների վերաբերյալ: Նույնիսկ մյուս եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարություններ են տարածել: Ո՞նց եղավ, որ հիմա անցան իշխանության կողմը:

Ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող «մեղքերը», որոնք վերագրվում են նաև ապստամբած 10 հոգևորականներին, Նիկոլ Փաշինյանին չեն խանգարում այդ տասի հետ միասնական մեկ թիմ դառնալ: Ի՞նչ է նշանակում՝ եթե մեղավոր է, բայց մեր մեղավորն է, ապա խնդի՞ր չէ: Այս ի՞նչ երկակի ստանդարտ է:

ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել ու խախտելու Նիկոլ Փաշինյանը: Հանցակից մի դարձեք նրան: Ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ:

Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է: Դրա նշանները շատ պարզ են, բայց երկուսը ցույց կտամ՝

նրա իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ․

նա արդեն մոտեցել է մեր ինքնության միջուկին՝ Եկեղեցուն, որից այն կողմ արդեն ոչինչ չի լինելու, որը մեզ կպահի որպես արժանապատիվ քրիստոնյա ազգ:

Ես ընտրել եմ և ընտրում եմ Եկեղեցին։

Կատարեք ձեր ընտրությունը»:

դիտվել է 612 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am