Չտրվե՛նք հոգեսպան անտարբերությանը, լինենք Եկեղեցու հարազատ զավակները․ Տեր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարություն է տարածել․

«Մնանք անսասան և ինքնավստահ: Այս ամբարիշտ, ապստամբ և կանոնազանց հակաեկեղեցական խմբին կցորդվող այս մի քանի նույնատիպ քահանաներին մենք շատ լավ ենք ճանաչում. մտածում էինք, որ չեն տրվի այդ գայթակղությանը, դավաճանությանը՝ մնալով հավատարիմ մարդկայնությանը, իրենց կոչմանն ու նվիրապետական սուրբ կարգին: Սակայն սրանք էլ իրենց եղկելի անձերը վեր դասեցին Տեր Աստծուց, Սուրբ Եկեղեցուց և Օծյալ Հովվապետից:

Սպասելի էր մեզ համար, որ հենց սրանք կխոտորվեն և կդառնան եկեղեցամարտ: Ըստ իրենց, իբր այդպես միացել ու հնազանդության մեջ են մնացել իրենց «առաջնորդներին», սակայն, երբ հենց թեմակալ առաջնորդն է անհնազանդ ու անկարգ, դավաճան՝ նրան միանալը նույն դավաճանությունն է և ոտնձգությունը եկեղեցական նվիրապետության և Սբ Եկեղեցու դեմ:

Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք: Թերևս կգիտակցեն և այդ քայլին չեն գնա, քայլ, որն ինքնավտարում է և ինքնակործանում: Եվ սա բնական է, գործում է Սբ Եկեղեցու ինքնամաքրման համակարգը:
Ինչէ, որքան էլ այս խմբի թվաքանակն ավելանա՝ առ ոչինչ է, քանի որ իրենք բոլորը, դարձի չգալու դեպքում, հերթով, կարգով ու սարքով վտարվելու են Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգից:

Մնանք նախանձախնդիր, մնանք նվիրումով և հավատարմությամբ. երբեք չտրվե՛նք հոգեսպան անտարբերությանը, սիրելիներ, լինենք մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակները և մեր Մայր Հայրենիքի օրինապաշտ քաղաքացիները՝ թույլ չտալով, որ որևէ մեկը, պարզ քաղաքացուց մինչև վերին պատասխանատու պաշտոնյան, արհամարհի կամ ոտնահարի ազգային-բարոյական նորմերը, օրենքները և սահմանադրական կարգը:

Տե՛ր լինենք մեր կյանքին, մեր երկրին, մեր ազգային սուրբ արժեքներին:

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը: Իսկ մենք՝ բարեպաշտ ու հավատավոր հայորդիներս, ուխտ ունենք պայծառացնելու մեր Սուրբ Եկեղեցին և շենացնելու մեր աստվածաշնորհ Մայր Հայրենիքը:
Ահա ա՛յս է մեզ Իր իմաստուն ու վստահ օրինակով ու խոսքով, կեցվածքով ու գործով ուսուցանում և պատգամում մերազնյա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:

Ահա սա՛ է մեր միակ ճշմարիտ ուղին, մեր կեցվածքն ու գործը: Այլընտրանք չկա՛ և չի՛ լինելու»:

 

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am