Թե՛ հայրս, թե’ մայրս շատ խստապահանջ են. Սամվել Ալեքսանյանի դուստր

Սամվել Ալեքսանյանը դուստր Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Ներկայացնում ենք նրա՝ «Դե ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից մի հատված. -Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք բավականին երիտասարդ եք և չնայած Ձեր տարիքին` մեծ ձեռքբերումներ ունեք` ղեկավարում եք մի ընկերություն, որը հանրապետության մակարդակով առաջատարներից է: Ինչպե՞ս եք կարողանում հասցնել:  -Ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել այս գործը: Ինձ վստահել են ոչ միայն իմ ընտանիքի անդամները, այլ շատ ու շատ մարդիկ: Ես պարզապես իրավունք չունեմ նրանց հիասթափեցնելու: Դա ինձ ավելի նպատակասլաց է դարձնում: Ընտանիքս ու ընկերներս են ոգևորում, օգնում: Ամեն մեծ ու փոքր ձեռքբերում ինձ անչափ ուրախացնում է: Դա ուժ է տալիս: -Մարդու հաջողությունների գրավականներից մեկը, անշուշտ, իր ընտանիքն է, ծնողները: Ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել, ի՞նչ ար ժեքներով են Ձեզ մեծացրել Ձեր ծնողները: -Ասում են, որ մարդու բնավորության գծերը ծնվում են նրա հետ: Սակայն իմ անձի կայացման գործում մեծ, շա՜տ մեծ է եղել ընտանիքիս դերը: Մեր ընտանիքում բոլորն աշխատասեր են: Դա ժառանգել եմ ծնողներիցս: Ես դա եմ տեսել, այդ միջավայրում եմ մեծացել: Դեռ 11-12 տարեկան էինք, երբ նախատոնական ծանրաբեռնված օրերին մայրս ինձ ու քրոջս տանում էր իր աշխատանքի վայր` իրեն օգնելու: Դե, իհարկե, փոքր էինք, սակայն ինչ- որ բան, անպայման անում էինք, մեր ուժերի չափով օգնում էինք: Ծնողներս մեզ այդպես դաստիարակում էին, որ հասկանանք սեփական քրտինքով վաստակածի գինը, գնահատենք այն, ինչ ստեղծվում է մեր ուժերով, լինենք հետևողական, նպատակասլաց: Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ շատ հարցերում ինձ փափուկ բարձերի մեջ չեն մեծացրել: Դա ինձ օգնում է հասկանալ մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի դժվարությունը: Բացի այդ` թե՛ հայրս, թե՛ մայրս շատ խստապահանջ են: Եվ չնայած մեզ սովորեցնում էին աշխատել, սակայն աշխատանքը պետք է չխանգարեր մեր կրթությանը: Սովորելն էլ մի ուրիշ ու չափազանց կարևոր աշխատանք էր: Նրանք ամեն ինչ արել են, որ մենք լավ կրթություն ստանանք: Այսօր ես դեռ ուսանող եմ, ու պիտի հասցնեմ և՛ աշխատել, և՛ սովորել: -Ո՞ւմ խորհուրդների կարիքն եք առավել հաճախ զգում և դիմում նրան: -Վստահ եմ, որ մարդն առանց ընտանիքի թույլ է: Եթե ընտանիքը չաջակցի, մեծ հաջողությունների դժվար է հասնել: Իսկ ամենամեծ աջակցությունը վստահությունն է: Խորհուրդների համար առաջին հերթին ծնողներիս ու ամուսնուս եմ դիմում: Իմ հաջողություններով ուրախացողն ու առաջին քննադատն ամուսինս է: Նա ևս գործարար է ու հայկական սննդի արտադրությամբ է զբաղվում: Լինելով իրավաբան` նա շատ համակարգված ու վերլուծող միտք ունի: Որևէ նոր բան սկսելուց առաջ ամուսնուս հետ քննարկում եմ, թե ինչ ու ինչպես անել: Նա կարողանում է ինձ համար անսպասելի լուծումներ առաջարկել, ավելի արագ է նկատում խնդիրների պատճառները, որոնք երբեմն իմ աչքից վրիպում են: Շատ եմ կարևորում նաև գործ ընկերներիս խորհուրդները: Որոշում կայացնելուց առաջ սիրում եմ լսել տարբեր կարծիքներ: -Որպես կին` դժվար չէ՞ ղեկավարել այդքան մեծ կոլեկտիվ: Արդյո՞ք կարողանում եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին: -Ընտանիքն ինձ համար միշտ առաջնային է: Չնայած շատ գործերիս` ես փորձում եմ ժամանակ գտնել ընտանիքիս ու ընկերներիս համար: Մեծ կոլեկտիվը մեծ ընտանիքի նման է` իր հոգսերով ու ձեռքբերումներով: Ցանկացած գործ իր դժվարություններն ունի: Բայց եթե մարդ վախենա դժվարություններից, պետք է ոչինչ չանի: Ու բնավ կարևոր չէ` գործի գլխին կի՞ն, թե՞ տղա մարդ է կանգնած: Ոչ մի բան հեշտ չի տրվում, ուղղակի պետք է շատ աշխատել, լավ պատկերացնել դրա ողջ ծավալը, խորամուխ լինել գործի բոլոր մանրուքների մեջ: Երբեմն պետք է ինչ-որ բաներ զոհել հանուն հաջողության ու մեծ արդյունքների, բայց գործն իր տեղում պետք է լինի, ընտանիքը` իր: -Ունե՞ք նախընտրած բրենդներ, որոնց հագուստները Ձեր զգեստապահարանում հատուկ տեղ ունեն: Հետևո՞ւմ եք նորաձևության միտումներին: -Ամեն մի իրադարձություն, միջոցառում կամ իրավիճակ հագուստի իր պահանջն է դնում` «դրես կոդը»: Ուզես, թե` ոչ, պետք է հաշվի նստես դրա հետ: Հատուկ կերպար չունեմ. նախընտրում եմ հանգիստ, չպարտադրող ոճը: Ես հիմնականում ազատ ոճի հագուստ եմ կրում, որ չխանգարի իմ ակտիվ կենսակերպին: Պաշտոնական հագուստ կրում եմ ըստ անհրաժեշտության` միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ: Երբեք նախապատվություն չեմ տվել այս կամ այն բրենդին, ընտրել եմ այն, ինչն ինձ դուր է եկել: Դրա համար էլ հիմա արդեն նախընտրում եմ «Ալեքս տեքստիլի» արտադրանքը: Իսկ նորաձևությանը պետք է միշտ հետևել: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ արագ է փոխվում ու զարգանում, նորությունները շատ արագ են հայտնվում շուկայում: Եթե մի պահ ուշադրություն չդարձրիր, ետ կմնաս… Այս աշխատանքի մեջ այլ տարբերակ չկա: Չնայած` բոլոր բնագավառներում էլ այդպես է. միշտ պետք է ձեռքը զարկերակին պահել: -Արդյո՞ք Ձեր ճաշակը, նախասիրությունները «Ալեքս տեքստիլի» արտադրատեսականու ստեղծման գործում դերակատարում ունեն, թե՞ չեք միջամտում դիզայներների աշխատանքին: -Երևի որոշակի ազդեցություն ունենում եմ, սակայն փորձում եմ դրանք նվազագույնի հասցնել: Ամեն գործ իր վարպետը պետք է անի: Եթե վստահել ես մասնագետիդ, ուրեմն ամեն պայման ու հնարավորություն պիտի ստեղծես, որ նա կարողանա արդյունավետ աշխատել: Որոշ բաներ առաջարկում եմ, սակայն մասնագիտական կարծիքն է գլխավորը: Ճիշտ են ասում` ճաշակին ընկեր չկա:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am