Իրանում բախումներ են, Բաքուն միացել է հակաիրանական քարոզչությանը․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է․

«Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ երեկ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում բախումների ընթացքում հրկիզվել և վնասվել են բանկեր, հիվանդանոցներ, խանութներ, ոստիկանական և հրշեջ մեքենաներ։ Բախումները եղել են իրապես աննախադեպ՝ թե՛ ցուցարարների շարքերում եղած արմատական անձանց և թե՛ անվտանգության ուժերի կողմից կիրառվել է նաև հրազեն։

Այս պահի դրությամբ այսօր տեղի ունեցած միայն մեկ ցույցի վերաբերյալ տեղեկություն կա։ Իրանի ծայր հարավարևելյան, մեծամասամբ սուննի բելուջներով բնակեցված Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել հիմնականում խաղաղ քայլերթ։ Իրանի որևէ այլ բնակավայրում բողոքի գործողության մասին այս պահի դրությամբ հաստատված տեղեկատվություն չկա։

Իրանի հոգևոր առաջնորդը բավականին խիստ տոնայնությամբ հանրային ելույթ է ունեցել՝ քննադատելով ԱՄՆ-ին և կոշտ արձագանքելով խռովարարներին։ Սա, ըստ էության, թե՛ Իրանի ներսում և թե՛ արտաքին դերակատարներին ուժի և վստահությսն ցուցադրության ելույթ էր, քանի որ Մերձավոր Արևելքում թույլերին չեն ներում։

Իրանի գահընկեց շահի որդին «X» սոցիալական ցանցում աջակցության խնդրանքով դիմել է երեկ նրան հանդիպելուց հրաժարված ԱՄՆ նախագահ Թրամփին, ինչը իրանական որոշ ոչ իշխանական շրջանակների կողմից գնահատվել է՝ որպես առաջինի թուլության նշան։

Իրանում համատարած կերպով անջատվել է համացանցը, ինչը զգալիորեն զրկել է արտաքին դերակատարներին գործընթացների վրա քարոզչական և այլ բնույթի ազդեցությունից։

Իրանի ԱԳՆ նախարարը զգուշացրել է, որ Իրանի վրա արտաքին ռազմական հարձակման դեպքում կլինի համարժեք պատասխան։

Հակաիրանական քարոզչությանը միացել է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան։

Մինչ այսօր նկատելիորեն պասսիվ դիրքորոշմամբ աչքի ընկած եվրոպական պաշտոնյաները հերթապահ քննադատական խոսքերով են հանդես եկել Իրանի իշխանության հասցեին»։

դիտվել է 482 անգամ
Լրահոս
«Ո՞վ եք դու՛ք․փաստերով ներկայացնեմ՝ ինչպես են խաբել թոշակառուներին ու բուժառուներին»․ ավագանու անդամ (video) Եղանակի պատճառով Մոսկվայից դեպի Երևան 2 չվերթ է հետաձգվել Մեծ հիասթափություն է սպասվում նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Հայ Եկեղեցին․ Տեր Մաղաքիա Ժողովու՛րդ, դուք Ամանորին հոսանքից զրկվել եք ապաշնորհ Նիկոլի ու Ռոմանոսի պատճառով․ Բագրատյան (video) Իրանում իրավիճակն ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է իշխանությունների կառավարելիության շրջանակում Փաշինյանը ստորացրել է․ Կառավարական տանը մեծ խայտառակություն է եղել․ տեր Վրթանես (video) Իրանում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանների և պետական հաստատությունների շենքեր Անկարգությունների ժամանակ վանդալները ավերել են Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում գտնվող շենքերը. Այաթոլլահ Խամենեի ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ Ֆիդան Ամուսինները և նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է 8-ամյա եղբոր ճակատին Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս. Տեր Հովել Օհանյան Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա #ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. Եկեղեցու հոգևոր դասը «ոչնչացնում է» Փաշինյանին ու իր տիրադավներին. Արա Վարդանյան (video) Խստագույնս դատապարտում եմ Մայր Եկեղեցին պառակտելու կործանարար այս ընթացքը․ Տեր Քերովբե Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին «Սրբազան շարժման» ժամանակ բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ վիզայի դիմումին ընթացք տալու համար «Ժողովուրդ». Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն Դավաճանությունը հոգևոր համատեքստում. Իսահակ Վարդապետ Պողոսյան Ի՞նչ իրավիճակ է այս պահին Մայր Աթոռում․ թեժ քննարկումներ են գնում Տեր Ընծա քահանա Միրզոյանն իր հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին Մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին․ հոգևորականներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am