Ինչո՞ւ է Ալիևը իր գործընկերոջ՝ Փաշինյանի վրա գործ տալիս Արևմուտքին և ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում

Օրերս իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ մեղադրեց Հայաստանին, որպես օրենսդրական միջանցք օգտագործվելու մեջ՝ հակառուսական սահմանափակումները շրջանցելու համար, միաժամանակ, փորձելով իր երկիրը ներկայացնել որպես տնտեսական զարգացման բարգավաճման մոդել։

Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության երկու տարվա ընթացքում 2-ից մինչև 12 միլիարդի աճը տնտեսական տրամաբանության արդյունք չէ, այլ պատժամիջոցները շրջանցելու սխեմա, որում, իբր, Երևանը օգնում է Մոսկվային։

Նախ հիշեցնենք մի քանի թիվ, որից հետո կփորձենք հասկանալ, թե ինչում է մեղադրում Ալիևը Հայաստանին:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների՝ Ադրբեջանի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 76.39 միլիարդ դոլար։

Նույն տվյալների համաձայն, 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 3 %։

Ադրբեջանում (10,397,713 բնակչությամբ) մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 7,365 դոլար, ինչը 114 դոլարով ավելի է 2024 թվականի 7,251 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 1.6% փոփոխություն։

Նույն տվյալների համաձայն, Հայաստանի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 27.86 միլիարդ դոլար։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 4.8%։

Հայաստանում (2,952,365 բնակչությամբ) մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 8,969 դոլար, ինչը 639 դոլարով ավելի է 2024 թվականի 8,330 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 7.7%-ի փոփոխություն։

Ալիևին այս ցուցանիշները դուր չեն գալիս, քանի որ «պարտված» Հայաստանն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրում, քան «հաղթած» Ադրբեջանը:

Ընդ որում, պարզվում է, որ «հաղթող» կողմի բնակչությունը մոտ 8 % ավելի վատ է ապրում, քան միջին հայաստանցին:

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի բյուջեի եկամուտների մոտ 75 տոկոսը գազի և նավթի ոլորտներից են կազմում, իսկ բնակչության մեջ եկամուտների տարբերությունը ավելի մեծ է, քան Հայաստանում, ապա կստացվի, որ Ադրբեջանի «հաղթանակից» հիմնականում օգտվում են Ալիևի կլանը և մի նեղ շրջանակ:

Հասկանալի պատճառներով, միջին ադրբեջանցու համար սույն փաստը անընդունելի է:

Այդ իսկ պատճառով, Ալիևը փորձում է հիմնավորումներ գտնել, թե ինչպես է ստացվել, որ «պարտված» Հայաստանը, համեմատաբար, ավելի լավ ցուցանիշներ ունի, քան «հաղթած» Ադրբեջանը:

Հանուն արդարության, պիտի նշել, որ Հայաստանի ցուցանիշները քիչ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Հայաստանում, տնտեսական զարգացման տեմպը 2017-ին կազմում էր 7.5 %, իսկ դրանից հետո մինչև 2022 թվականը, այն ամեն տարի նվազում էր: Այսինքն, Փաշինյանի իշխանության գալուց հետո, Հայաստանի տնտեսությունը ավելի քիչ ցուցանիշներով էր զարգանում:

Իհարկե 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը փոխեց նաև տնտեսական զարգացման տրամաբանությունը նաև երեք կովկասյան երկրների համար:

Որի արդյունքում, երեքն էլ օգտվեցին:

Պարզապես Հայաստանի և Վրաստանի զարգացման տեմպերը թափանցիկ բնույթ ունեին, իսկ Ադրբեջանինը՝ ոչ:

Հերիք է միայն նշել, որ Ռուսաստանը իր նավթը վաճառում է ադրբեջանականի պիտակով, որից Ալիևի կլանը ահռելի օգուտներ է քաղում, իսկ իր երկրի պետբյուջեն՝ ոչ:

Հավելենք նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմից ավելի շատ շահեց Վրաստանը, քան Հայաստանը:

Բերենք ընդամենը մեկ օրինակ, եթե մինչև 2017 թվականը, Հայաստանի և Վրաստանի ցուցանիշները մոտավորապես հավասար էին, ապա 2025-ի դրությամբ դրանք զգալի տարբերվում են:

Ինչպես նշեցինք, եթե 2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 27.86 միլիարդ դոլար, Վրաստանի ՀՆԱ-ն հավասար էր 37.40 միլիարդ դոլարի, այսինքն ավել է հայաստանյանից 34 %:

Եթե Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 4.8%։ Ապանույն տվյալներով, Վրաստանի 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմել է 7.2%։ Այսինքն, Վրաստանում տնտեսական զարգացման տեմպը ավել է եղել Հայաստանից 1.5 անգամ:

Եթե Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (2,952,365 բնակչություն) 2025 թվականին կազմել է $8,969, ինչը 639 դոլարով ավելի է 2024 թվականի $8,330-ից։ Սա կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 7.7%-ի փոփոխություն։

Ապա Վրաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (բնակչություն՝ 3,806,671) 2025 թվականին կազմել է 10,126 դոլար, ինչը 984 դոլարով ավելի է 2024 թվականի 9,142 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 10.8%-ի փոփոխություն։

Այսինքն, եթե հայն ադրբեջանցուց ավելի լավ է ապրում մոտ 8 %, ապա վրացին էլ հայից ավելի լավ է ապրում, ավելի քան 20 %:

Իսկ եթե դրան գումարենք նաև այն, որ Վրաստանում հանրության դիֆերենցիացիան ավելի փոքր է, քան Հայաստանում, ապա կարող ենք փաստացի արձանագրել, որ վրացու կենսամակարդակը ավելի բարձր է քան արձանագրված 20 տոկոսը:

Ինչու է այդպես ստացվել, դա ունի իր պատճառները, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:

Իսկ այստեղ արձանագրենք, որ նույնիսկ «պարտված» Հայաստանն ունի ավելի մեծ պոտենցիալ, զարգացման համար, քան «հաղթած» Ադրբեջանը:

Դա են ցույց տալիս նաև վիճակագրական տվյալները:

Մեզ մոտ միայն սուբյեկտիվ գործոնն է խանգարում, որ Հայաստանի զարգացման տեմպը էլ ավելի մեծ լինի: Իսկ որպես ապացույց արձանագրենք, որ 90-ականներից մինչև 2008 թվականը, բնակչությամբ ավելի փոքր Հայաստանը ավելի մեծ ՀՆԱ է ունեցել, քան Վրաստանը:

2008-ին մեր ՀՆԱ-ն կազմել էր 11,6 մլրդ դոլար, Վրաստանինը՝ 10 մլրդ:

Դրանից հետո Վրաստանը կարողացավ հավասարեցնել իր ցուցանիշը և նույնիսկ առաջ անցավ Հայաստանից: Սակայն 2016 թվականից այն սկսեց կրկին կրճատվել և 2016-ին և 2017-ին Հայաստանն ուներ ավելի քան 7 տոկոսանոց տնտեսական աճ, որը չուներ Վրաստանը:

Իսկ այսօրվա տարբերությունը մեր և վրացիների միջև կրկին մեծացել է:

Դրա պատճառը նույնպես ակներև է. Վրաստանում առկա է ազգային իշխանություն, Հայաստանում՝ ապազգային իշխանություն, իսկ Ադրբեջանում՝ թալանչիական ազգային իշխանություն:

Այս երեքից ակնհայտորեն շահում է Վրաստանը, հասկանալի պատճառով:

Իսկ Ադրբեջանի հոխորտանքները Հայաստանի հասցեին, ոչ միայն ներքին լսարանին էին ուղղված: Իր այդ մեսիջով, Ալիևը փորձում էր «բողոքել» նաև Արևմուտքին, թե ինչո՞ւ է Հայաստանին ներվում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, երբ այն չի ներվում, օրինակ, Վրաստանին: Միաժամանակ, նա մոռանում է արձանագրել, որ այդ նույն Արևմուտքը քննադատում է Վրաստանի իշխանությանը, իբր ընդդիմությանը ճնշելու համար, միաժամանակ, լռելով Ադրբեջանի մասին, որտեղ նույնիսկ ձևական դեմոկրատիան է վերացել:

Իսկ եթե դրան ավելացնենք նաև Արևմուտքի լռությունը Հայաստանում դեմոկրատիայի նորմերի խախտման վերաբերյալ, ապա կարծում ենք, որ բոլորին է հայտնի դառնում, որ Արևմուտքում այլևս, ոչ թե օբյեկտիվ, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերով են հանդես գալիս:

Եվ այս հարցում, ով ով, բայց Ալիևը, հաստատ չպիտի դժգոհ մնա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am