Խամենեին Թրամփին խորհուրդ է տվել զբաղվել ԱՄՆ-ի գործերով
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կենտրոնանալ իր երկրի վրա։
Խամենեիի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը հիմնադրվել է հարյուր հազարավոր ազնիվ մարդկանց արյամբ և մտադիր չէ նահանջել նրանց առջև, ովքեր ավերածություններ են գործում։
Նշենք, որ Թրամփը սպառնացել էր միջամտել Իրանում կատարվող իրադարձություններին. «Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա օգնության։ Մենք լիակատար զգոնության մեջ ենք և պատրաստ ենք գործել»։
