Կլիչկոն կոչ է արել ժամանակավորպես լքել Կիևը
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000 շենք, առանց ջեռուցման է մնացել մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով, որը առաջացել է ռուսական զանգվածային հարձակման հետևանքով։
Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար։
Նա հավելել է, որ Կիևի վրա գիշերային հարձակումն ամենացավոտն է եղել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների ընթացքում։
