Դատավոր Մանվել Շահվերդյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգեց

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկում է ընդդիմադիր հասարակական գործիչներ, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը: Այս դատավարությունը ստացել է պայմանական «Իմնեմնիմի-2» անունը:

Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալեցին Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ինչպես նաև Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին, ով ավելի ուշ ազատ արձակվեց։ Ձերբակալություններն իրականացրել էին դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները, ովքեր նաև խուզարկություններ էին անցկացրել վերջիններիս բնակության վայրերում։ Միևնույն ժամանակ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Antifake.am-ի շենքը՝ առգրավելով տեխնիկական և լրագրողական սարքավորումներ՝ տեսախցիկներ, բարձրախոսներ, համակարգիչներ, շտատիվներ և տվյալների կրիչներ։

Քրեական գործը վերաբերում է փոդքասթի նոյեմբերի 8-ի թողարկման ընթացքում արված արտահայտություններին։ Իշխանությունները դրանք որակել են որպես «խմբակային խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ»։ Հաղորդավարների և նրանց իրավապաշտպանների խոսքով՝ այդ արտահայտությունները եղել են քաղաքական մեկնաբանություններ՝ ի պատասխան Ազգային ժողովի նախագահի նախկինում հնչեցրած հրապարակային վիրավորանքներին։ Իսկ Ազգային ժողովի խոսնակը հայտարարել է, որ թողարկումը նաև պարունակել է «սպառնալիքներ»։

Նոյեմբերի 14-ին դատարանը Սաղաթելյանի և Սամսոնյանի նկատմամբ կիրառեց երկամսյա նախնական կալանք օրինակ այն բանի համար, որ Վազգեն Սաղաթելյանը ուղիղ եթերում պատասխանել է Ալեն Սիմոնյանին, իսկ Նարեկ Սամսոնյանը օգտագործել է «հետույք» բառը:

Այսօրվա դատական նիստում պետք է քննվի Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցների վերանայման հարցը: Դատարանը մեղադրյալների անձերի նույնականացումից հետո անցավ խափանման միջոցի հարցի քննությանը: Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդեց կրկին 3 ամսով երկարաձգել տղաների կալանքի ժամկետը՝ պատճառաբանելով ազատության մեջ մնալու պարագայում նույն արարքը կատարելու ռիսկի առկայությունը: Պաշտպաններ Արսեն Բաբայանն ու Ռուբեն Մելիքյանը առարկեցին միջնորդության դեմ:

Այնուհետև դիրքորոշում հայտնեցին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը: Նարեկ Սամսոնյանի խոսքի ժամանակ իրավիճակը դատական նիստերի դահլիճում լարվեց. Բուռն վեճի բռնվեցին Նարեկ Սամսոնյանն ու հանրային մեղադրող Հայկ Ավետյանը:

Ինչևէ, պաշտպանները միջնորդեցին վերացնել խափանման միջոց կալանքը, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց:

Լսելով կողմերին՝ դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով:

Դատարանի որոշման մասին լսելով՝ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ հայտարարեց:

Դատական նիստը շարունակվում է:

168.am

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Իմ հավատարմությունն եմ հայտնում Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն և իմ հոգևոր Ծնողին. Տեր Վարուժան Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին. Տեր Պարգև Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Սարգիս Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Հայրապետին․ Տեր Վաչագան Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին և Վեհափառ Հայրապետին․ Տեր Վրթանես Խոշոր վթար Եղվարդում Փաշինյանը կիրակի հերթական բեմականացված պատարագը կազմակերպելու է Թալինի եկեղեցում. համայնքապետարանի աշխատակիցներին հրահանգ է իջեցվել Վեհափառ Տեր, քաջառողջ ու համբերատար եղեք․ Տեր Կոմիտաս քահանա Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան Գոհություն եմ հայտնում Աստծուց, որ Սուրբ եկեղեցին մաքրվում է հուդաներից․ Տեր Ավետիք քահանա Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ Մնալու եմ Հայրենի հողի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության կողքին․ Տ. Սերոբ քահանա Ազարյան Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով․ Տեր Հովհաննես Թորգոմյան Մնում եմ հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Տեր Վահրամ քահանա Սարգսյան Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատու են չորս հոգևոր հայրերի գերության համար Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին ԱՄՆ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմից» առգրավել է հինգերորդ լցանավը Վճռորոշ ժամանակ է, Իրանում մարդիկ կրկին փողոց են դուրս գալիս, սատարե՛ք նրանց․ Ռեզա Փահլավին՝ Թրամփին Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը. Տեր Մանուկ Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը․ Սուրենյանց Արցախցիների նկատմամբ գործված անարդարության վրա աչք փակողը և բարոյական կապիտուլյացիայի գնացողը հերոս չէ․ փաստաբան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Իրանում բախումներ են, Բաքուն միացել է հակաիրանական քարոզչությանը․ իրանագետ Արցախի պատմամշակութային ժառանգության թվայնացումը՝ մշակութային հիշողության կենդանի վկայություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am