Կալասը կոչ է արել ԵՄ-ին անհապաղ մեծացնել Ուկրաինային տրամադրվող ՀՕՊ օգնությունը
Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է ավելի շատ օգտագործեն իրենց ՀՕՊ պաշարները և անմիջապես դրանք Ուկրաինային տրամադրեն՝ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռային համակարգի կիրառումից հետո։
«ԵՄ երկրները պետք է շարունակեն տեղակայել իրենց ՀՕՊ պաշարները և անհապաղ մատակարարեն դրանք Ուկրաինային»,- գրել է նա սոցիալական ցանցերում:
