Դադարեցվել են Թուրքիայից դեպի Իրան չվերթները
Իրանում արդեն 12 օր շարունակվող ցույցերի պատճառով «Turkish Airlines»-ը, «AJet»-ը և «Pegasus»-ը ժամանակավորապես դադարեցրել են չվերթները դեպի Իրան։
Մասնավորապես նշվել է, որ «Turkish Airlines»-ը չեղարկել է 17 չվերթ հունվարի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ Չվերթները նախատեսված էին Թեհրան, Թավրիզ և Մաշհադ քաղաքներ։
«Pegasus.-ը հայտարարել է, որ չողարկում է հունվարի 9-ին բախատեսված չվերթները, իսկ «AJet»-ը չեղարկել է հունվարի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում դեպի Թեհրան նախատեսված 6 չվերթ։
