Ինչու է կանգ առել Հայաստան–Իրան բարձրավոլտ գիծը և ինչ արժե դա երկրին. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շատերիդ ուշադրությունը սևեռված է Իրանի վրա, եկեք ձեզ մի փոքր պատմություն պատմեմ մեր` ինքնիշխան, պատարագասեր, հիբրիդածին վարչակազմի հերթական գլուխգործոցի մասին: Ուրեմն, 2015 թվականին ՀՀ-ն Իրանի հետ պայմանագիր է կնքում բարձրավոլտ էլեկտրոենթակառուցվածք ստեղծելու համար, որը թույլ կտար մեր արտադրած ավելցուկը մատակարարել Իրանին: Նախատեսվում էր, որ շինարարությունը կավարտվի 2019 թվականին: «Հեղափոխության» պահին աշխատանքների 80%-ը ավարտված է լինում, տակը մնում էր աննշան 20%-ը…
Այդ պահից անցել է 8 տարի: Ութ, գրողը տանի, տարի։ Սայլը տեղից չի շարժվել, ու թույլ տվեք ենթադրել, որ չի էլ շարժվելու, քանի դեռ մեր էս հիբրիդները կան: Արդյունքում Հայաստանի էլեկտրական ենթակառուցվածքը ծանրաբեռնվածությունից հետզհետե ոչնչանում է, օկուպացիոն վարչակազմը, ստեղից ընդեղից փող կլպելով, փորձում է ծակերը փակի, որ մինչև ընտրություն ստիպված չլինեն սակագին բարձրացնել: Ձեռի հետ որոշում են արևային կայանները խլել մարդկանց ձեռքից, ու դա անում են այնպես, որ էլ ոչ մեկ շահագրգիռ չլինի Հայաստանում արևային պանել դնել: Պատճառը այն է, որ արևայինները հենց ամռանն են հոսանքի մեծ մասը արտադրում, ու քանի որ Իրանի բարձրավոլտը իրանց թույլատրված չէ կառուցել, այդ հոսանքը բեռ է դառնում մեր ներքին ցանցի համար: Ավելին ասեմ, հիմա կառավարությունը փոխհատուցումներ ա մուծելու արևայինների տերերին, որպեսզի վերջիններս չմիացնեն իրենց կայանները ամռանը: Ու այս ամենը միայն այս մեկ նախագիծը միտումնավոր տապալելու արդյունքում:
Ընդ որում, վստահ կարելի է պնդել, որ մեղավորը հաստատ նախկիններն են, կամ արցախցիք, կամ հիբրիդային պատերազմը, կաթողիկոսն էլ անմասն չի մնացել հաստատ, ոնց էլ լինի նզոված կլինի մի քանի կաբել: Էլ ո՞վ կա ընդե… մասնագետները հաստատ կրթության խնդիր կունենան, հեղաշրջումից առաջ չունեին, տեմպի տակ աշխատում էին, իսկ էս 8 տարին կտրուկ ապակրթվել են:
Հիմա ոմանց կարա թվա, որ եթե Իրանում իշխանափոխություն լինի, գուցե բարձրավոլտը կառուցելու թույլտվությունն էլ կգա: Իրականում դեռ մեծ հարց ա` ինչ կլինի Իրանի հետ ու արդյո՞ք Իրան կլինի մեր հարավում, թե՞ Իրանին կփոխարինի ընդլայնված Ադրբեջանը, որը կառաջարկի մեզ մեր բարձրավոլտը կոխել մեր ինքնիշխան վայրը…»։
