Կարեն Շաքարյանին զրկել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից
Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։ Այս մասին ասված է Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1․Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
2․Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
