ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւում ԻՊ-ի գործողությունները որակվել են որպես ցեղասպանություն, որտեղ նշվել են նաեւ հայերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 2-ին վավերացրել է քրիստոնյա եւ այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետության» ոճիրները ցեղասպանություն որակող թիվ 75 բանաձեւը, որտեղ ներառված են նաեւ հայերի դեմ ոճիրներն ու հալածանքը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է այս քայլը՝ միաժամանակ կոչ ընելով Կոնգրեսին վավերացնել այդ բանաձեւը, իսկ նախագահ  Բարաք Օբամային՝ որ ստորագրի այն, հաղորդում է «Ասպարեզը»: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, որի առաջարկով է հայերի անունը ներառվել ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ցանկում, Հանձնաժողովի նիստում կոչ է արել կոնգրեսականներին վավերացնել բանաձեւը: Կոնգրեսական Դեյվիդ Թրոթն էլ նշել է, որ անցյալ տարի եղել է Հայաստանում եւ ականատես եղել, թե ցեղասպանության անտեսումը ինչ վատ հետեւանքներ կարող է  ունենալ։ «Մինչ օրս չենք կարողացել ապահովել Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այդ պատճառով կոչ եմ անում իմ պաշտոնակիցներին այս անգամ չկրկնել նույն սխալը»,-ասել է Թրոթը: Նշենք, որ այս բանաձեւը նախաձեռնել են կոնգրեսականներ Ջեֆ Ֆորթընփերին եւ Աննա Իշուին, որն այս պահի դրությամբ ունի  200 աջակից։ Հայ եւ ասորի նախնիների զավակ Աննա Իշուն նշել է, որ բանաձեւը հույժ կարեւոր է իր համար, որովհետեւ այս օրերին ականատես է լինում իր ընտանիքի պատմության կրկնության: Նա հավելել է, որ բանաձեւը պետք է արագ վավերացվի, որպեսզի ապագա սերունդները ներկա Կոնգրեսի մասին չասեն, թե ձեռքերը ծալել ու ոչինչ չի արել տեղի ունեցող ոճրագործությունների հետ կապված: Բանաձեւում, մասնավորապես, ասվում է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները ջարդեր են իրականացնում Սիրիայի եւ Իրաքի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների` ասորիների, հայերի, քաղդեացիների, ինչպես նաեւ եզդիների հանդեպ: «Քրիստոնյաների, եզդիների եւ այլ էթնիկ փոքրամասնությունների սպանդը պատերազմական հանցագործություն է, ոճիր մարդկության դեմ եւ ցեղասպանություն»,-ասված է փաստաթղթում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am