Վահա՛գ, բանավիճելու համար դու դեռ պետք է քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ. Ալեքսան Ալեքսանյան
Վահա՛գ, փաստորեն բավականին առաջընթաց ունես, դասերը լավ ես սովորել, սկսել ես հարգանքով խոսել, մալադեց, բան չունեմ ասելու, բայց դու ո՞նց ես մտածում, աշակերտը ո՞նց կարա տնօրենի հետ բանավիճի: Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, ով բանավեճի էր հրավիրում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին:
«Նորմալ չի, չէ՞, չի՛ կարելի, չի լինում այդպես: Լսիր, բանավիճելու համար դու դեռ պետք է նորմալ քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ, գիտես՝ ինչ նկատի ունեմ։ Բայց մի բան ասեմ, դուք ժամանակ չունեք, դուք պետք է գործեք»,-նշել է Ալեքսանյանը:
