Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը

Սուրեն Սարգսյանի գրառումը. 

Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ զիջումների։ Այսինքն, ոչ թե Հայաստանը բանակցությունների արդյունքում է հասել Բաքվի դիրքորոշման փոփոխությանը, այլ այդ փոփոխությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի ճնշման արդյունքում՝ ոչ թե Հայաստանի շահերից ելնելով կամ «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես ամերիկյան շահերի տրամաբանության շրջանակում։
Այն փաստը, որ Թրամփի խորհրդական Վիտկոֆը մարտին Հայաստան չայցելեց, այլ բանակցությունների նպատակով մեկնեց միայն Բաքու, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը գործընթացում կրավորական դեր էր ստանձնել և Երևանին որևէ բան ասելու անհրաժեշտություն պարզապես չկար։ Ակնհայտ է, որ Հայաստանը բավարարել է և շարունակում է բավարարել զիջումների լայն շրջանակ և եթե 2024 թվականի սկզբի և վերջի միջև իրավիճակը որոշակիորեն փոփոխվել է, ապա դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի իշխանությունների գործունեության հետ։ Խոսքը մաքուր աշխարհաքաղաքական գործընթացի մասին է, որը ուղղորդվում է Թրամփի կողմից՝ ամերիկյան շահերի սպասարկման տրամաբանության շրջանակում՝ Կենտրոնական Ասիայից մինչև Հարավային Կովկաս, Թուրքիա և Եվրոպա։ Միաժամանակ, իրավիճակի որոշակի կայունացումը ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն։ Դրա ապացույցները բազմաթիվ են՝ սկսած պաշտոնական խոսույթից մինչև կոնկրետ գործողություններ։ Հետևաբար, տեղի ունեցած գործընթացներում վճռորոշ դեր է խաղացել ԱՄՆ-ի՝ Թրամփի ղեկավարությամբ իրականացվող քաղաքականությունը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները այս ամենի հետ փաստացի որևէ առնչություն չունեն և չէն էլ կարող ունենալ:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Իմ հավատարմությունն եմ հայտնում Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն և իմ հոգևոր Ծնողին. Տեր Վարուժան Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին. Տեր Պարգև Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Սարգիս Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Հայրապետին․ Տեր Վաչագան Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին և Վեհափառ Հայրապետին․ Տեր Վրթանես Խոշոր վթար Եղվարդում Փաշինյանը կիրակի հերթական բեմականացված պատարագը կազմակերպելու է Թալինի եկեղեցում. համայնքապետարանի աշխատակիցներին հրահանգ է իջեցվել Վեհափառ Տեր, քաջառողջ ու համբերատար եղեք․ Տեր Կոմիտաս քահանա Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան Գոհություն եմ հայտնում Աստծուց, որ Սուրբ եկեղեցին մաքրվում է հուդաներից․ Տեր Ավետիք քահանա Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ Մնալու եմ Հայրենի հողի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության կողքին․ Տ. Սերոբ քահանա Ազարյան Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով․ Տեր Հովհաննես Թորգոմյան Մնում եմ հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Տեր Վահրամ քահանա Սարգսյան Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատու են չորս հոգևոր հայրերի գերության համար Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին ԱՄՆ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմից» առգրավել է հինգերորդ լցանավը Վճռորոշ ժամանակ է, Իրանում մարդիկ կրկին փողոց են դուրս գալիս, սատարե՛ք նրանց․ Ռեզա Փահլավին՝ Թրամփին Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը. Տեր Մանուկ Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը․ Սուրենյանց Արցախցիների նկատմամբ գործված անարդարության վրա աչք փակողը և բարոյական կապիտուլյացիայի գնացողը հերոս չէ․ փաստաբան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Իրանում բախումներ են, Բաքուն միացել է հակաիրանական քարոզչությանը․ իրանագետ Արցախի պատմամշակութային ժառանգության թվայնացումը՝ մշակութային հիշողության կենդանի վկայություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am