Շատ բարակ սառույցի վրայով է քայլում Փաշինյանը...

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. 

Մեր դժբախտությունը մեկն ու երկուսը չեն, բյուր են: Կարող էր այս իշխանությունը արտաքին քաղաքականությունից ու աշխարհաքաղաքական իրավիճակից գլուխ չհաներ, պատերազմ վարել ու բանակցել չկարողանար, բայց գոնե ներքին կյանքում լիներ օրինավոր, ժողովրդավարության պարզ կանոնները փորձեր պահել, կամ տարրական ապրումակցում ունենար իր պատճառով որդեկորույս դարձած ծնողների, գրոշներ ստացող կենսաթոշակառուների, անապահովների հոգսերի նկատմամբ:
Լավ, կարո՞ղ էր գոնե մի քիչ համեստ լիներ, ամոթ ունենար, այսքան չար ու ագահ չլիներ, ասենք` ոչ թե 3-4 միլիոն պարգևավաճարներ բաժաներ, այլ գոնե 1 մլն: Կարո՞ղ էր իր մեղքերն ուրիշների վրա չբարդել, չխլել մարդկանց բիզնեսը, չհալածել հոգևոր դասին, անմեղ մարդկանց բանտ չնետել, տգետներին պատգամավոր ու պաշտոնյա չդարձնել: Ո՞ր մեկը թվարկես... անթիվ, անհամար սխալներ, մեղքեր, հանցանքներ, անբարո արարքներ, խառնակչություն, ստեր, երեսպաշտություն...
Բայց ամենազարհուրելին այն է, որ այս մարդն ու իր թիմը տարրական տրամաբանություն և խելք էլ չունեն: Նույնիսկ ասացվածքներ ու թևավոր խոսքեր չեն լսել. եթե տունդ ապակուց է, հարևանիդ տան վրա քար մի նետիր...թող քար նետի նա, ով անմեղ է...
Մի մարդ, ով իր ամուսնական հարաբերությունները 30 տարում չի օրինականացրել ոչ եկեղեցու պսակով, ոչ քաղաքացիական ակտի գրանցմամբ, իրավունք չունի խոսել արտամուսնական կապերի և սրան-նրան «դոմփելու» մասին, մի մարդ, ով 40 տարում գեթ մեկ բուհի վկայական չի կարողացել ստանալ, (վկայականը նվիրեցին վարչապետ դառնալուց հետո) չի կարող հայտարարել, թե լավ ապրելու համար մարդիկ մի խնդիր ունեն` «սովորել, սովորել և սովորել»: Մարդ, ում թիմում շատ քիչ օրինավոր ընտանիք է մնացել, չի կարող բարոյականության դասեր տալ, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը և ինչ է հավատարմությունը: Մարդ, ով չի կարողանում իր խոսքը չափավորել, ոչ մեծ գիտի, ոչ փոքր, լկտի բառապաշարով վիրավորում է հարգարժան մարդկանց, նախկին նախագահներին, կաթողիկոսին, չի կարող էթիկայի կանոնագրքեր կազմել:
Վերջապես` պիղծ ու անբարո մարդկանց միջոցով հնարավոր չէ մաքրության, բարոյականության քարոզ անել: Կճոյաններն ու միրզախանյանները եկեղեցու թափոնն են, նրանց եկեղեցու բարենորոգման գործին կարգելուց ավելի մեծ սրբապղծություն դժվար է պատկերացնել:
Շատ բարակ սառույցի վրայով է քայլում Փաշինյանը: Նա բացել է դժոխքի դռները, Պանդորայի արկղը և հայտնվել ինքն իր լարած թակարդում. մեր թշնամին ոչ մի կերպ բարեկամ չի դառնում, թոշակ ու անվտանգություն պահանջող, իր քայլերը մերժող ժողովրդին սկսել է ատել, իր թիմակիցներին ստրուկների ու գերիների պես է շահագործում, դրսից իրեն ուղղվող աջակցությունը նվազում է, ոչ մի խավ լիարժեք չի պաշտպանում իրեն, պոպուլիստական քայլերի զինանոցը դատարկ է...
Միակ հույսը մնացել է ընդդիմության պառակտվածությունը, ընտրական մանիպուլյացիաների ու տեռորի միջոցով իշխանություն զավթելը: Իսկ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն:

դիտվել է 634 անգամ
Լրահոս
Իմ հավատարմությունն եմ հայտնում Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն և իմ հոգևոր Ծնողին. Տեր Վարուժան Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին. Տեր Պարգև Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Սարգիս Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Հայրապետին․ Տեր Վաչագան Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին և Վեհափառ Հայրապետին․ Տեր Վրթանես Խոշոր վթար Եղվարդում Փաշինյանը կիրակի հերթական բեմականացված պատարագը կազմակերպելու է Թալինի եկեղեցում. համայնքապետարանի աշխատակիցներին հրահանգ է իջեցվել Վեհափառ Տեր, քաջառողջ ու համբերատար եղեք․ Տեր Կոմիտաս քահանա Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան Գոհություն եմ հայտնում Աստծուց, որ Սուրբ եկեղեցին մաքրվում է հուդաներից․ Տեր Ավետիք քահանա Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ Մնալու եմ Հայրենի հողի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության կողքին․ Տ. Սերոբ քահանա Ազարյան Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով․ Տեր Հովհաննես Թորգոմյան Մնում եմ հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Տեր Վահրամ քահանա Սարգսյան Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատու են չորս հոգևոր հայրերի գերության համար Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին ԱՄՆ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմից» առգրավել է հինգերորդ լցանավը Վճռորոշ ժամանակ է, Իրանում մարդիկ կրկին փողոց են դուրս գալիս, սատարե՛ք նրանց․ Ռեզա Փահլավին՝ Թրամփին Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը. Տեր Մանուկ Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը․ Սուրենյանց Արցախցիների նկատմամբ գործված անարդարության վրա աչք փակողը և բարոյական կապիտուլյացիայի գնացողը հերոս չէ․ փաստաբան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Իրանում բախումներ են, Բաքուն միացել է հակաիրանական քարոզչությանը․ իրանագետ Արցախի պատմամշակութային ժառանգության թվայնացումը՝ մշակութային հիշողության կենդանի վկայություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am