Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից ձեռագիր նամակ է ստացել։ Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքչյանին: «Վիգեն Էուլջեքչյանի լռության, անորոշության և հոգեբանական դժվարություններով լի երկար ժամանակահատվածից հետո այս նամակը ստանալը խոր զգացմունքային և նշանակալի պահ է ընտանիքի համար», – ասվում է «X» ցանցում տարածված կազմակերպության հայտարարության մեջ: Ինչպես նշում է SOAR-ը, Էուլջեքչյանի ցանկացած հաղորդագրություն մեծ նշանակություն ունի, քանի որ այն հաստատում է, որ նա ողջ է:

«Այս նամակագրությունն ավելին է, քան պարզապես անձնական հաղորդագրությունների փոխանակումը։ Այն իրենից ներկայացնում է մարդասիրական օգնություն և հաստատում է բանտարկյալների՝ իրենց ընտանիքների հետ կապ պահպանելու հիմնարար իրավունքը», – ասված է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունը երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նամակի փոխանցման գործում ունեցած կարևոր դերի համար: Թեև նամակի ստացումը որոշակի հույս է ներշնչում, այնուամենայնիվ, պահպանվում են մարդասիրական լուրջ մտահոգությունները՝ կապված Էուլջեքչյանին երկարատև կալանքի տակ պահելու հետ: Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար SOAR-ը վերահաստատում է մշտական միջազգային մոնիթորինգի, թափանցիկության և մարդասիրական հասանելիության կարևորությունը:

Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Իմ հավատարմությունն եմ հայտնում Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն և իմ հոգևոր Ծնողին. Տեր Վարուժան Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին. Տեր Պարգև Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Սարգիս Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Հայրապետին․ Տեր Վաչագան Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին և Վեհափառ Հայրապետին․ Տեր Վրթանես Խոշոր վթար Եղվարդում Փաշինյանը կիրակի հերթական բեմականացված պատարագը կազմակերպելու է Թալինի եկեղեցում. համայնքապետարանի աշխատակիցներին հրահանգ է իջեցվել Վեհափառ Տեր, քաջառողջ ու համբերատար եղեք․ Տեր Կոմիտաս քահանա Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան Գոհություն եմ հայտնում Աստծուց, որ Սուրբ եկեղեցին մաքրվում է հուդաներից․ Տեր Ավետիք քահանա Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ Մնալու եմ Հայրենի հողի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության կողքին․ Տ. Սերոբ քահանա Ազարյան Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով․ Տեր Հովհաննես Թորգոմյան Մնում եմ հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Տեր Վահրամ քահանա Սարգսյան Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատու են չորս հոգևոր հայրերի գերության համար Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին ԱՄՆ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմից» առգրավել է հինգերորդ լցանավը Վճռորոշ ժամանակ է, Իրանում մարդիկ կրկին փողոց են դուրս գալիս, սատարե՛ք նրանց․ Ռեզա Փահլավին՝ Թրամփին Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը. Տեր Մանուկ Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը․ Սուրենյանց Արցախցիների նկատմամբ գործված անարդարության վրա աչք փակողը և բարոյական կապիտուլյացիայի գնացողը հերոս չէ․ փաստաբան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Իրանում բախումներ են, Բաքուն միացել է հակաիրանական քարոզչությանը․ իրանագետ Արցախի պատմամշակութային ժառանգության թվայնացումը՝ մշակութային հիշողության կենդանի վկայություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am