Վրաստանը շահույթ կունենա ադրբեջանական բենզինի՝ Հայաստան տարանցումից
Վրաստանին կվճարեն դեպի Հայաստան ադրբեջանական բենզինի երկրորդ տարանցման համար։ Այս մասին հայտարարել է Մեգա Թրեյդ ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը։
Նրա խոսքով՝ տարանցման վճարը էական ազդեցություն չի ունենա վառելիքի մանրածախ գնի վրա։ Բենզինի արժեքի ձևավորման հիմնական գործոնները շարունակում են մնալ փոխարժեքի տատանումները և համաշխարհային շուկայական գները: Հայրիյանը հստակեցրել է, որ երկրորդ տարանցման շրջանակում Հայաստան են մատակարարվում Premium և Regular տեսակի բենզիններ։
Մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մի քանի հազար տոննա։
