Այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց Սուրբ ծննդյան օրվա ամոթալի միջադեպից հետո
Այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց Սուրբ ծննդյան օրվա ամոթալի միջադեպից հետո։
Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի եւ ոստիկանության ուղիղ միջամտությամբ արգելվել էր Սուրբ Ծննդյան տոնին օծյալ քահանային մուտքը Եկեղեցի եւ տհաճ միջադեպից հետո ստիպված եղավ Տեր Հայկ քահանա Սահակյանը իր հոտի հետ միասին Մաստարա գնալ այնտեղի եկեղեցում պատշաճ ծեսն անելու համար ։
Փոխարենը իշխանության կամքով այդ օրը Թալինում խորան էր բարձրացել կարգալույծ հռչակված նախկին քահանա տեր Թադեն (ներկայում՝ Արամայիս Թախմազյան)։
Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ըստ կարգի՝ խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով։
Սյուզի Բադոյանի գրառումը
