1 տոննա «կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Ապօրինի ճանապարհով Հայաստան նորմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Արդեն կայացել է առաջին դատական նիստը: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Մասնավորապես՝ մեղադրանք է առաջադրվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանին, նույն ընկերության գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանին, Սամվել Գալուստյանին և Գագիկ Բադալյանին:

Նշված անձինք մեղադրվում են խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) 2023թ. մայիսի 17-ին հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծել «Կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ): 2023թ. մայիսի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Թմրամիջոցը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Սիրիայի նախագահը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ Դիտվել է օդի ջերմաստիճանի թռիչքաձև բարձրացում. Սուրենյան «Տեցի կրուգում» մահացու ելքով վրաերթից հետո ոչ սթափ վարորդը դիմել է փախուստի. մահացածը Չինաստանի քաղաքացի է Թրամփը ակնարկել է Ուկրաինայի հնարավոր պաշտպանության մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի հարձակվի Եթե սկսեն մարդկանց սպանել, նրանց շատ ուժեղ կհարվածենք. Թրամփը՝ Իրանի իշխանությունների մասին Վահա՛գ, բանավիճելու համար դու դեռ պետք է քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ. Ալեքսան Ալեքսանյան «Ա՛յ իշխանազավթ․ ու՞մ ես ծաղրում, ի՞նչ ես ուզում այդ մարդկանցից»․ Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին (video) Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը Տիրադավները կռվի մեջ են․ Փաշինյանը գիտե՞ք՝ ինչի էր դրանց տարել Կառավարական ամառանոց․ Դանիելյան (video) Սուրբ Ծննդյան օրը չմոռանանք Բաքվում պահվող բանտարկյալներին. Ֆրանսիական դեպարտամենտի նախագահ Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել Բացահայտեմ՝ Նիկոլից 2026 թվականին ազատվելու ենք․ շատ անսպասելի բան է սպասվում․ Արշակ Կարապետյան (video) Դրա ո՞ր խոսքին հավատանք՝ զենք առած լիներ էս օրին չէինք լինի․ եղեգնաձորցիները՝ Փաշինյանին (video) Հայտարարությունը կա, հանձնաժողովը՝ ոչ. ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված են Զելենսկին «զգուշացրել է» ռուսական նոր զանգվածային հարվածների վտանգի մասին Ձեր տապալումները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայությունը մի՛ թերագնահատեք Սպասվում է ձյուն Շատ բարակ սառույցի վրայով է քայլում Փաշինյանը... Եկեղեցու մաքրագործման կարգ եւ միասնական ժամերգություն է կատարվել Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Բաբայանին ազատելու համար Դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա Հալեպում հրադադար է հաստատվել Վրաստանը շահույթ կունենա ադրբեջանական բենզինի՝ Հայաստան տարանցումից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am