Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային Ոստիկանության խմբի տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Մյասնիկյան գյուղում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում:
Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ նույն գյուղի բնակիչներ, 31-ամյա Շիրակ Գրիգորյանի և 44-ամյա Տիգրան Բաղդասարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Շ. Գրիգորյանը սուր եզր ունեցող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Տ. Բաղդասարյանին:
Վերջինս հրաժարվել է Ոստիկանություն հաղորդում տալուց: Հետաքննիչի կողմից էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Գրիգորյանը աշխատում է «Հայաստանի Հողեր» ՍՊԸ-ում՝ որպես մեխանիզատոր, իսկ Տ. Բաղդասարյանը՝ Մյասնիկյան համայնքի ղեկավարն է:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը