20 մլն դրամ արժողությամբ բնակարան, 6.5 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ՔՊ-ականը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականին Երևանի ավագանու ՔՊ-ական անդամի մանդատը ստացած Միքայել Խաչատրյանը, ով ծնվել է 2000 թվականին, 2024 թվականին գնել է 20 մլն դրամ արժողությամբ բնակարան Ավան վարչական շրջանակում։

Խաչատրյանը ներկայացնելով պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց։

Խաչատրյանը թեպետ երիտասարդ տարիքում դարձել է ավագանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչ, սակայն կենսագրական որևէ մի տող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չկա։

Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն դրամ, տարեսկզբի համեմատ կրճատվելով 500 հազար դրամով։

Կանխիկ դրամական միջոցներն աճել են 200 հազար դրամով՝ 500 հազար դրամից դառնալով 700 հազար դրամ։

Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 6 մլն 547 հազար դրամ, որից 1 մլն դրամը այլ եկամուտ է ՀՀ Պետեկամուտների կոմիտեից, իսկ 5 մլն 547 հազար դրամը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 350 հազար դրամ, որից 18 մլն դրամը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

Ըստ հայտարարագրի Միքայել Խաչատրյանը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։

Բացի սա, սեպտեմբերին կայացած վարչության ընտրություններում, հավաքելով 417 ձայն, ընդգրկվել է ՔՊ Վերահսկող հանձնաժողովի անդամների ցանկում։

Ըստ մեր աղբյուրների ՔՊ վերնախավը ամեն բան անում է ՔՊ թիմում Միքայել Խաչատրյանի առաջընթացն ապահովվելու համար: Վերջինս շատ լավ հարաբերություններ ունի ՔՊ վարչության կազմի հետ: Ու չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններից հետո երիտասարդն իր կապերի շնորհիվ կարողանա «յուղոտ» պաշտոն զբաղեցնել»։

դիտվել է 280 անգամ
Լրահոս
«Գժերը սրտի կանգ չեն ստանում. 30 րոպե Նիկոլը ցնցումների մեջ էր». Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, պապաներն էլ են ասել․ վատ լուր քեզ համար․․․ Անժելա Թովմասյան (video) Թրամփը Նիկոլի մեջքին թփթփացնելու է, ասի՝ ես քեզ հանձնել եմ Պուտինին (video) «Թքե՛մ ձեր երեսին․․․»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Շատ կարևոր բան ընդդիմության համար․․․ ուշադի՛ր եղեք, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) «Ալե՛ն, դու Նիկոլի ստորաքարշ ծառայողն ես, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում» (video) Նիկոլի այսօրվա ուղերձում ամենասարսափելի տողը հենց սա էր․ Սուրեն Սուրենյանց (video) «Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանը Նիկոլին աճուրդի են հանել, պրծնեն էս կրակից» (video) Եռակողմ հանդիպմանը շատ կարևոր հարց է լուծվել․ սպասե՛ք, առաջիկայում կբացվեն փակագծեր․ Նահապետյան (video) Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հաղթական խաղին Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել Ընդդիմությու՛ն, պատրաստ եղեք. Նիկոլի հրաժարականից հետո ճակատագրական շաբաթ է սպասվում. Սուրենյանց (video) Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Հարյուրավոր գործերով մտնելու ենք դատարան՝ Նիկոլի դեմ․․․ «եղկելինե՛ր, չհամարձակվեք»․ Անժելա Թովմասյան (video) Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում պետական խորհրդանիշների նկարագրությունը բացակայում է Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 11-ի Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան «Նազարյան Գեղա՛մ, զզվում եմ անունիցդ․ էրեխուդ հոգին մեղկա․ մի՛ բզկտի»․ Նաիրա Զոհրաբյանը պոռթկաց (video) Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Սահմանադրությունը ընթացիկ պայմանավորվածություն չէ, այլ ժողովրդի կամքի բարձրագույն արտահայտություն #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի տերերը չուշացան․ ադրբեջանցիներն արձագանքեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մերժելուց հետո՛ պայման քննարկելը նորմալ չի, չէ՞: Բա հիմա ինչու՞ եք քննարկում․ Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am