Այսօր չեզոքացվողը մարդ չէ, այլ մի քաղաքական վարքագիծ, մի համակարգ, որը Հայաստանը տանում է անդունդի

Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Հայաստանում քաղաքական իրականությունը նիկոլների ֆեյսբուքյան գրառումներն ու լայվերը չեն։ Ես նիկոլներին չեմ դիտարկում որպես իշխանություն։ Իշխանությունը ենթադրում է պատասխանատվություն, պետական մտածողություն և նվազագույն հաշվետվողականություն հանրության ու պատմության առաջ։ Այն, ինչ այսօր կրում է «իշխանություն» անվանումը, վերածվել է համակարգային վտանգի՝ Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և պատմական շարունակականության համար։

Հայաստանի Հանրապետությունում իրենց իշխանություն հորջորջողները կառավարման գործիք չեն, այլ՝ ինքնանպատակ գոյություն ունեցող մեխանիզմ, որն իր գոյությունը պահպանում է պետության հաշվին։ Իրենք քաղաքական սուբյեկտ չեն, սպառնալիք են։ Նիկոլների պարագայում սա վաղուց քաղաքական գնահատական չէ, այլ փաստերի շղթայով ապացուցված իրողություն՝ հազարավոր զոհեր, Արցախի հանձնում ու հայաթափում, պետական ինստիտուտների կազմաքանդում, ազգային արժանապատվության համակարգված նվաստացում, հասարակության պառակտում։

Այս իրականության մեջ «իշխանություն–ընդդիմություն» լեզվով խոսելը ինքնախաբեություն է։ Այստեղ չկա քաղաքական մրցակցություն, կա գոյաբանական հակադրություն՝ պետություն կամ դրա վերջնական դատարկում։ Նիկոլները պետության անվտանգությունը փոխանակել են անձնական իշխանության պահպանման հետ, նրանք դուրս են լեգիտիմության ցանկացած սահմանից։ Հետևաբար հարցն այլևս «ով է հաջորդ իշխանությունը» չէ։ Հարցը՝ արդյոք Հայաստանը կկարողանա քաղաքական ու իրավական ճանապարհով չեզոքացնել այն վտանգը, որը ներսից քայքայում է իրեն։ Սա հեղաշրջման կամ բռնության կոչ չէ․ սա պետական ինքնապաշտպանության պահանջ է՝ հանրային ճնշման, իրավական պայքարի, քաղաքական համախմբման միջոցով։

Մենք կործանվում ենք ոչ թե արտաքին թշնամուց, այլ որ հասարակությունը շարունակում է իշխանություն անվանել այն, ինչն իրականում վտանգ է։ Այդ սահմանը վաղուց անցել ենք։ Եվ որքան ուշանանք, այնքան թանկ է լինելու գինը։

Այսօր չեզոքացվողը մարդ չէ, այլ մի քաղաքական վարքագիծ, մի մտածողություն, մի համակարգ, որը Հայաստանը տանում է անդունդի։ Իսկ դա չեզոքացնելը ոչ թե ծայրահեղություն է, այլ պատասխանատվություն՝ պետության ու ապագա սերունդների առաջ»։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Արևմտյան փորձագետները նշում են թոփ 6 երկրները, որոնք կարող են դառնալ Թրամփի թիրախը Այսօր, Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում պղծյալ տաճարի սրբագործման կարգ է կատարվել․ Զոհրաբյան ԱՄՆ-ն հուժկու հարված կհասցնի Իրանին Գալիս է մի աշխարհ, որը հիմնված է բացառապես ուժի և շահերի վրա Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից Մերկասառույցի պատճառով մեքենան հայտնվել է ձորակում․ երկու հոգու օգնություն է ցուցաբերվել ԱԱԾ-ն վերածվել է Փաշինյանի համար սատանա փնտրող ծառայության. Գեղամ Մանուկյան Ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում․ իրավապաշտպան Փոքրիկ խմբակը մտել է մարդկանց գրպաններն ու բնակարանները․ Դավիթ Ղազինյան ԱՄՆ Սենատը կարող է սահմանափակել Թրամփի գործողությունները Վենեսուելայի նկատմամբ Այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց Սուրբ ծննդյան օրվա ամոթալի միջադեպից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը Դաժան մարտեր են Սիրիայում՝ կառավարական ուժերի և քրդերի միջև Թուրքիա-Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել Պնդումը, թե իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում․ Ասլանյան Մադուրոյի առևшնգումը կապված է դավաճանության և գաղտնի համաձայնության հետ․ Լուկաշենկո Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԱՄՆ-ն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից. Մակրոն Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով Հալեպում բախումները շարունակվում են. զոհերի թիվը հասել է 7-ի Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան․ Լևոն Ազիզյան Վերջին 1 ամսում ինձ դատապարտել են նաև հեռուստացույց նայել՝ «Հ1»-ը, որտեղ գործակալներ են. Բագրատ Սրբազան Գեղարքունիքիում 20-ամյա վարորդը «Լադա»-ով բшխվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am