«Նման դրվագներում է դրսևորվում քաղաքական հետապնդման տարրը»․ փաստաբան
Փաստաբան Գոհար Մելոյանը գրում է․
Հենց նման դրվագներում է դրսեւորվում քաղաքական հետապնդման տարրը:
Մերժվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին Մեռելոց հիշատակին իր հոր գերեզմանին այցելելու հնարավորության միջնորդությունը:
Սգալու հնարավորությունից զրկելը՝ ևս մեկ անգամ փաստում է, որ բարերարի նկատմամբ իրականացվող հետապնդումը չունի որևէ իրավական նպատակ եւ, բացառապես, քաղաքականապես մոտիվացված գործընթաց է:
Անվիճելի փաստ է նաեւ, որ ինչպես նախորդող ավելի քան 6 ամիսներին, այնպես էլ՝ հիմա, վերջինս պատվով կրելու է ապօրինի և հակաիրավական զրկանքները՝ հաղթանակելով անթույլատրելի քաղաքական հետապնդումները:
