Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են
Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Ռազմիկ Մարտիրոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ինքը արդեն բաց է թողել երեք թռիչք, իսկ հարյուրավոր չվերթներ հետաձգվում կամ չեղարկվում են՝ առատ ձյան տեղումների պատճառով։ Ըստ օգտատիրոջ՝ Նիդեռլանդները պատրաստ չեն եղել նման ծավալի ձյան տեղումներին, ինչն էլ հանգեցրել է օդանավակայանում լուրջ խափանումների։
Ռազմիկ Մարտիրոսյանը հույս է հայտնում, որ իր ընտրած արդեն չորրորդ թռիչքով կհասնի նշանակետին։
Նա նաև տեղեկացնում է, որ Նիդեռլանդների մայրաքաղաքում վաղը սպասվում են էլ ավելի առատ ձյան տեղումներ, ինչը կարող է առավել սրել իրավիճակը Սխիպոլ օդանավակայանում։ Մարդիկ շարունակում են սպասել իրենց թռիչքներին։
pastinfo.am
