ՀՀ կառավարության ղեկավարն արթնանում է և որոշում, որ այս օրենքը պետք է փոխել. փորձագետ
Փորձագետ Արտակ Քյուրումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «SIGMA-ի համար «Ավելի լուրջ խնդիր է այն, որ 2024թ ընդունված օրենքների նախագծերի 83%-ը մշակվել է կառավարության օրենսդրական ծրագրից դուրս»։ An even more serious issue is that 83% of draft laws approved in 2024 were developed outside the Government’s legislative plan.

Ի՞նչ է սա նշանակում։ ՀՀ կառավարությունը ծրագիր ունի, որի իրականացման համար որոշ օրենքներ պետք է ընդունել, մի խումբ օրենքներում էլ փոփոխություններ և լրացումներ կատարել։
Սակայն, ՀՀ կառավարության ղեկավարն արթնանում է և որոշում, որ այս օրենքը պետք է փոխել։ ՀՀ-ում այդպիսի որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող այլ բարձրաստիճան պաշտոնյա չկա։ Ինքն է ասել, որ կառավարությունն ինքն է, ինչից հետևում է, որ իշխանության բոլոր որոշումներն ինքն է կայացնում։ Ազգային ժողովն էլ ընդունում է անհրաժեշտ օրենքը։
Որ այդպիսի օրենքի ընդունում ՀՀ կառավարության ծրագրերում չի եղել, կարևոր չէ։ Իրավիճակները դինամիկ զարգանում են, իրավիճակներ են փոխվում։ ՀՀ իշխանությունն էլ արձագանքում է։
Համենային դեպս, որոշեցի, որ կարևոր է, որպեսզի հանրությունն իմանա, որ SIGMA-ն սա «ավելի լուրջ խնդիր է» համարում»։
