Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. էլիտար կառուցվող շենքի բակից մարմնական վնասվածքներով երիտասարդ տղային

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Բյուզանդի 99 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի բակից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի երիտասարդ տղա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավոր երիտասարդին առաջինը օգնության են հասել շինարարության հարևանությամբ բնակվողներն ու այդ շենքում շինարարական աշխատանքներ կատարողները: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Լավ էր՝ ինչքան կարացինք, շուտ օգնեցինք, շտապ օգնությունն էլ ժամանակին եկավ ու էդ ջահել տղուն, ով կլիներ մոտ 25 տարեկան, տեղափոխեցին հիվանդանոց: Ինչ սկսեցին նշված շենքի կառուցումը, 10 տարուց ավելի է, չի ավարտվում, ինչի պատճառով ամբողջ տարածքում փոշի ու կեղտ է, իսկ եթե կողքով բարեհաջող ես անցնում՝ առանց վտանգելու կյանքդ, ապա պետք է մի մոմ վառես: Լվացքը մաքուր փռում ենք, կեղտոտ ու փոշոտ հավաքում ենք: Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, մասնավորապես Երևանի քաղաքապետարանին ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը ու ամեն անգամ խոստացել են, որ հարցը կլուծվի, սակայն նրանց բոլորի խոսքերը օդ են դուրս էկել: Գոնե այսօրվա դեպքից հետո հետևություններ անեն և խնդիրը լուծեն, հակառակ դեպքում չի բացառվում, որ նման արտակարգ պատահար կրկնվելու դեպքում ողբերգություն տեղի չի ունենա»: Թե ով է շինարարության պատասխանատուն, բնակիչների համար անհայտ է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքի բակում հայտնաբերվել են արյունոտված շորեր, ծանր երկաթ, և հավանաբար շինարարության աշխատակիցը անցնելիս է եղել և երկաթը ընկել է գլխին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Միքայել Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am