«Մի ձեռ առեք մարդկանց. 502.000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արսեն Թորոսյանը առավոտյան հայտարարեց, թե «ԱրՔա» համակարգի քարտով առևտուր անող թոշակառուն կարող է ստանալ լրացուցիչ 2% հետվճար, մինչև 60.000 դրամ։ Իրենց բնորոշ ժպիտով խորհուրդ տվեց ձեռք բերել Արքա քարտ և ապրել երջանիկ։ Բայց կան որոշ հաշվարկներ։

Եկեք խոսենք ոչ թե վերնագրերով, այլ կոնկրետ թվերով։

Թոշակառուի թոշակը՝ 36.000 դրամ։

Կոմունալ վճարներ՝ 15.000 դրամ
(հետվճար՝ 0)

Դեղեր՝ 10.000 դրամ
(20 % հետվճար՝ 2000 դրամ)

Տրանսպորտ՝ 5000 դրամ
(հետվճար՝ 0)

Հաց ու ամենաանհրաժեշտ սնունդ՝ 6000 դրամ
(20 % հետվճար՝ 1200 դրամ)

Ընդամենը հետվճար՝ 3200 դրամ։

Այսինքն՝ 36.000 դրամ թոշակ ստացող մարդը իրականում կարող է ստանալ ընդամենը 3200 դրամ հետվճար։

Եվ այս ֆոնի վրա խոսել «մինչև 60.000 դրամ հետվճարի հնարավորությունից»՝ ոչ թե սոցիալական քաղաքականություն է, այլ անխղճություն։

Անխղճություն՝
ամսական վեց հազար դրամի հաց գնող մարդու թշվառության ֆոնին։

Հարգելի թոշակառուներ մենք պահանջում ենք՝

1. առնվազն հիսուն տոկոսով բսրձրացնել թոշակները
2. ամեն տարի ինդեքսավորել թոշակները
3. հետվճարի խաբեության փոխարեն, իրականում բարձրացնել թոշակները։

Անխղճություն՝
երբ պետությունը թվերով է խաղում, բայց կյանքը չի տեսնում։

Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝

հետվճարը տվեք ռեալ փողով,
բարձրացրեք թոշակը,
մի՛ ներկայացրեք աղքատությունը որպես «բոնուսային հնարավորություն»։
Մի ձեռ առեք մարդկանց։ 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել»:

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց Սուրբ ծննդյան օրվա ամոթալի միջադեպից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը Դաժան մարտեր են Սիրիայում՝ կառավարական ուժերի և քրդերի միջև Թուրքիա-Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել Պնդումը, թե իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում․ Ասլանյան Մադուրոյի առևшնգումը կապված է դավաճանության և գաղտնի համաձայնության հետ․ Լուկաշենկո Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԱՄՆ-ն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից. Մակրոն Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով Հալեպում բախումները շարունակվում են. զոհերի թիվը հասել է 7-ի Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան․ Լևոն Ազիզյան Վերջին 1 ամսում ինձ դատապարտել են նաև հեռուստացույց նայել՝ «Հ1»-ը, որտեղ գործակալներ են. Բագրատ Սրբազան Գեղարքունիքիում 20-ամյա վարորդը «Լադա»-ով բшխվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում․ կա վիրшվոր Կոշ գյուղի մոտ բшխվել են «Kia Sportage»-ը և «Nissan Rogue»-ը․ կան վիրավnրներ Կճոյանն իր մոտ է կանչել Երեւանի քահանաներին ժողովի ու ինչպես իմ աղբյուրն է հայտնում` խնդիր դրել․․․ Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ու պտտվում է ջրի վրայով Կարեն Կազարևիչ պատկերացրու այդ բակում՝ սբ․ Աննայի, հանդիպեիր Արմենին Փաշինյանը խոստացել էր կենսաթոշակը դարձնել 61,000 դրամ, բայց 49,000 դրամ է. Մեսրոպ Առաքելյան Անտերության մատնված մայթերն ու բակերը չեն մաքրվել սառույցից. վտանգավոր է դառնալու տեղաշարժվելը. Գևորգ Ստեփանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am