Վենեսուելայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել ԱՄՆ-ի գործողության ժամանակ զոհվածների հիշատակին

Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա սուգ է հայտարարել ԱՄՆ-ի կողմից պետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողության ժամանակ զոհվածների պատվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են վենեսուելական լրատվամիջոցները:

«Ես որոշում եմ ընդունել 7-օրյա սուգ հայտարարել այն երիտասարդ տղամարդկանց և կանանց հիշատակին, որոնք իրենց կյանքը տվեցին Վենեսուելան և նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու համար», – VTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռոդրիգեսը։

Washington Post-ը հաղորդում է, որ ամերիկյան հատուկ գործողության ժամանակ, ըստ ԱՄՆ պաշտոնյաների գնահատականների, Վենեսուելայում զոհվել է շուրջ 75 մարդ։

Ավելի վաղ Կուբայի կառավարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի սպա։

 Տեղեկություններ են հաղորդվել նաև ամերիկացի զինվորականների շրջանում մի քանի վիրավորի մասին։ Ըստ Fox News-ի աղբյուրի՝ վիրավորվել է 7 զինծառայող, որոնցից 5-ն արդեն վերադարձել են աշխատանքի, ևս 2-ն ապաքինվում են վիրահատությունից հետո։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Միջազգային մամուլն անդրադարձել է Եկեղեցու և Կարապետյանի դեմ ուղղված ՀՀ իշխանությունների քայլերին Արթիկի ՔԿ պետի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետքերով ՊՆ պաշտոնատար անձը շուրջ 160 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն է կատարել Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ «Պարզ է դառնում, թե ինչու են պատգամավորներին տվել 3 միլիոն դրամ տոնական պարգևավճար, իսկ թոշակները չեն բարձրացնում անգամ 20 հազար դրամով». Հակոբ Բադալյան 1 տոննա «կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է․ «Հետք» «Արա այ դեբիլ, դու ո՞վ ես, որ Աստծուն մենակ թողնես, դու ի՞նչ գիտես՝ Աստված ով է»․ Տիգրան Չոբանյան (video) Շահրամանյանը պնդում է՝ իրեն զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքում Վրաստանի իշխանությունները դեռևս սպասում են Եվրամիության կողմից ներողության կամ բացատրության Փաշինյանը խոստացել էր կենսաթոշակը դարձնել 61,000 դրամ, բայց 49,000 դրամ է. Մեսրոպ Առաքելյան Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են Հանրային հեռուստաընկերությունից. ի՞նչ է տեղի ունեցել Հայտնի է ամբիոնի դանակահարված վարիչի ինքնությունը․ ո՞ր բուհում է աշխատում. «Արմլուր» Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել. Թուրքիայի ՊՆ Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին Սիրիական բանակը հայտարարել է քրդական ուժերի դիրքերի դեմ գործողությունների մեկնարկի մասին Վենեսուելայի ՆԳՆ-ն հայտնել է ամերիկյան գործողության հետևանքով առնվազն 100 զոհի մասին #ՈՒՂԻՂ. Հենց հիմա «թիվ մեկ սրբապիծը բացահայտեց իր պլանը». Արմենուհի Կյուրեղյան (video) Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից. Ավագանու ընդդիմադիր անդամ Պետբյուջերի հաշվին 13-րդ աշխատավարձ քննչական կոմիտեում. ՔԿ նախագահը շուրջ 4մլն դրա՞մ է ստացել. NEWS.am Փաշինյանի ավտոմեքենայի համարները կփոխեն Արդարադատությունը՝ «իրական» Հայաստանում. Հակոբ Ճաղարյան Որդեկորույս մոր ձեռքից վերցրել են տղայի՝ վաճառված մեքենայի գումարը՝ շիրմաքար կառուցելու համար ու գողացել. Ստեփանյան Որ ընկերություններն են արտոնություն ստացել Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am