Ախր պիտի կամ նախկին աղանդավոր լինես, որ էս տրյուկները տեսնես, կամ մեր Սրբերին կարդաս, որ Առաքելական Ուսմունքի ճիշտ մոտեցումը զգաս. Շպռոտ
Երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ) գրում է. «Նարեկացի կարդալուց հետո, մի տեսակ այս արտահայսությունը շատ բողոքական է հնչում։
Մենք ասում ենք ներիր Քրիստոս, որ մեղքերիս պատճառով հեռացել եմ Քեզնից։ Ոչ թե ՝ մենակ եմ Քեզ թողել Հիսուս։
Քրիստոս երբեք մենակ չէ։ նիկոլի ասածը կարող է Պարզամիտ մարդու մոտ խղճահարություն առաջացնի։ Օրինակ ՝ խեղճ Հիսուս արտահայտությունը։
Բայց Հիսուս Քրիստոս երբեք խեղճ չի եղել և չի լինի։
Քրիստոս Թագավոր է, Քրիստոս Աստծո Որդին է, Քրիստոս Աստված է ՝ ով ջախջախեց սատանայի գլուխը։
Մենք Քրիստոսին ոչ թե մենակ ենք թողել, այլ ՝ Ես մեղքի պատճառով հեռացել եմ Աստծուց։ Կարծում եմ սա է ճիշտ մոտեցումը…
Ախր պիտի կամ նախկին աղանդավոր լինես, որ էս տրյուկները տեսնես, կամ մեր Սրբերին կարդաս, որ Առաքելական Ուսմունքի ճիշտ մոտեցումը զգաս»։
