Վաղը, երբ էս թունավոր ամպը ցրվի, մենք շատ դժվար ենք իրար հետ նորից հարաբերություններ կառուցելու. Լիլիթ Բլեյան

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մի կողմից կասենք` ուղտերթ է, կխնդանք, կանցնի։

Մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներ են, մարդիկ, որ մտել են էս թունավոր գործարքի մեջ` Երևանից, մարզերից, մի մասը` աշխատող, տուն պահող, մոլորված, մյուսները` չգիտեմ, չեմ հասկանում, թե ովքեր են և ինչու, բայց էս երկրից են, նաև նրանց աչքի առջևով է անցել վերջին տարիների դժբախտ ընթացքը։

Մի քանիսի հետ ընկեր ենք եղել, համախոհ, ու եթե բարիկադ է եղել, էդ բարիկադի նույն կողմում ենք եղել` հանուն արդարության, թույլի պաշտպանության, հանուն մեր երկրի ընդհանուր պայծառության։

Ես չեմ կարողանում ուրախանալ իշխանական հավաքների փոքր թվի վրա. իշխանական նեղ խմբից դուրս մի հոգի էլ եթե կա, արդեն տխրելու առիթ է։
Կասեք` առաջ էլ էր էդպես։ Հա, վարչական տարբեր մեթոդներով քշում էին հավաքների, ու էն ժամանակ էլ էի տխրում, որ մարդկանց հնարավոր է իրենց կամքին հակառակ հանել փողոց։

Էն ժամանակ էսօրվա ճակատագրական ճեղքվածքը չկար, մի քիչ խաղի պես էր, մի քիչ` փող աշխատելու/աշխատանքը պահելու համար։
Հիմա, մեզ պատահած մեծ աղետից հետո, վարչական ռեսուրսին միացել է քարոզչական գնդացիրը։ Ու աշխատում է էդ գնդացիրը։ Ու հնձում է։

Մարդիկ ջան, ինչո՞ւ, ինչո՞ւ։ Տանը, երբ մենակ եք մնում, անջատում եք բոլոր սարքերը, վերհիշո՞ւմ եք, մտածո՞ւմ եք փորձո՞ւմ եք հասկանալ` այսօ՞ր ինչ արեցին Ձեր անունից, ձեր ձեռքերով։ Երեկ ձեր անունից դատարկեցին Արցախը, գիտե՞ք։ Դուք դա հո չէի՞ք ուզում, բայց դա արվեց ձեր անունից։ Ձեր անունից այսօր հարձակվում են եկեղեցու վրա։ Ու հրահանգում են` ծափ տալ։

Կհաշվենք, կխնդանք, կանցնենք էսօրն էլ։ Վաղը մի ուրիշ բան կպատահի։ Էլի հաստատ տգեղ պրոցեսների մեջ կհայտնվենք, կցեխոտենք մեր սիրուն օրը, մեր կյանքի հերթական դրվագը։ Ապրելու, ստեղծելու, իրար սիրելու էներգիան էլի կծախսենք գեշ կռիվների, իրարկրծոցիի վրա։

Մեր մարդկային շփումներն էլի կպղտորվեն։ Էս ընթացքում քանի՞ տեղ է բաժանում ու ցավ մտել։ Քանի՞ սիրուն հարաբերություններ են փշրվել, քանի՞ ընտանիք է թույնը քայքայել։ Աշխատավայրում քանի՞ կոնֆլիկտ է եղել։ Դա ախր հեչ ծիծաղելի չի։ Մարդկանց հետ մանկություն ենք կիսել, սովորել ու աշխատել ենք միասին։ Հանուն ո՞ւմ, հանուն ինչի՞ են մեզ իրար թշնամի հռչակել։

Վաղը, երբ էս թունավոր ամպը ցրվի, մենք շատ դժվար ենք իրար հետ նորից հարաբերություններ կառուցելու։ Կասեք` էդպես էլի’ է եղել։ Իհարկե, եղել են դրվագներ։ Դժվար է եղել ամեն ցնցումից հետո։

Բայց Արցախի կորուստն ու եկեղեցու վրա վայրի հարձակումը սովորական դարձած ցնցումները չեն։ Դրանք մեր ընդհանուր մարմնի անդամահատումն են, մեր ընդհանուր մարմնի վրա կատարված մահափորձ, որին մենք/դուք էսպես, սբ. Աննայի բակում կանգնած, ծափ ենք տալիս։ Հանուն ո՞ւմ, հանուն ինչի»՞։

դիտվել է 359 անգամ
Լրահոս
Միջազգային մամուլն անդրադարձել է Եկեղեցու և Կարապետյանի դեմ ուղղված ՀՀ իշխանությունների քայլերին Արթիկի ՔԿ պետի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետքերով ՊՆ պաշտոնատար անձը շուրջ 160 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն է կատարել Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ «Պարզ է դառնում, թե ինչու են պատգամավորներին տվել 3 միլիոն դրամ տոնական պարգևավճար, իսկ թոշակները չեն բարձրացնում անգամ 20 հազար դրամով». Հակոբ Բադալյան 1 տոննա «կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է․ «Հետք» «Արա այ դեբիլ, դու ո՞վ ես, որ Աստծուն մենակ թողնես, դու ի՞նչ գիտես՝ Աստված ով է»․ Տիգրան Չոբանյան (video) Շահրամանյանը պնդում է՝ իրեն զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքում Վրաստանի իշխանությունները դեռևս սպասում են Եվրամիության կողմից ներողության կամ բացատրության Փաշինյանը խոստացել էր կենսաթոշակը դարձնել 61,000 դրամ, բայց 49,000 դրամ է. Մեսրոպ Առաքելյան Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են Հանրային հեռուստաընկերությունից. ի՞նչ է տեղի ունեցել Հայտնի է ամբիոնի դանակահարված վարիչի ինքնությունը․ ո՞ր բուհում է աշխատում. «Արմլուր» Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել. Թուրքիայի ՊՆ Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին Սիրիական բանակը հայտարարել է քրդական ուժերի դիրքերի դեմ գործողությունների մեկնարկի մասին Վենեսուելայի ՆԳՆ-ն հայտնել է ամերիկյան գործողության հետևանքով առնվազն 100 զոհի մասին #ՈՒՂԻՂ. Հենց հիմա «թիվ մեկ սրբապիծը բացահայտեց իր պլանը». Արմենուհի Կյուրեղյան (video) Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից. Ավագանու ընդդիմադիր անդամ Պետբյուջերի հաշվին 13-րդ աշխատավարձ քննչական կոմիտեում. ՔԿ նախագահը շուրջ 4մլն դրա՞մ է ստացել. NEWS.am Փաշինյանի ավտոմեքենայի համարները կփոխեն Արդարադատությունը՝ «իրական» Հայաստանում. Հակոբ Ճաղարյան Որդեկորույս մոր ձեռքից վերցրել են տղայի՝ վաճառված մեքենայի գումարը՝ շիրմաքար կառուցելու համար ու գողացել. Ստեփանյան Որ ընկերություններն են արտոնություն ստացել Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am