Վենեսուելան 2 միլիարդ դոլարի նավթ կարտահանի ԱՄՆ

Կարակասը և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել 2 միլիարդ դոլարի վենեսուելական նավթահումք ԱՄՆ արտահանելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում։

«Ուրախ եմ հայտարարելու, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները բարձրորակ, պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել նավթ կտրամադրեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Նավթը կվաճառվի շուկայական գնով, և այդ գումարը կվերահսկվի իմ կողմից՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, երաշխավորելու, որ այն օգտագործվի ի բարօրություն Վենեսուելայի ժողովրդի և Միացյալ Նահանգների», – գրել է Թրամփը։

Իր հերթին Reuters գործակալությունն ընդգծում է, որ կողմերի միջև այս գործարքի շնորհիվ Չինաստանին նավթի մատակարարումները կվերաուղղորդվեն, իսկ Վենեսուելան կխուսափի արտադրության կրճատումից։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է, որ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսն ԱՄՆ-ին և ամերիկյան մասնավոր ընկերություններին տրամադրի «լիակատար հասանելիություն» Վենեսուելայի նավթային արդյունաբերությանը։Ամերիկյան շրջափակման պատճառով Կարակասը չէր կարողանում արտահանել իր միլիոնավոր բարել նավթը, որը բեռնված էր լցանավերում կամ գտնվում էր պահեստարաններում։Թրամփի այս հայտարարությունից հետո նավթահումքի գինը 1,5%-ով նվազել է։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար:

Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Միջազգային մամուլն անդրադարձել է Եկեղեցու և Կարապետյանի դեմ ուղղված ՀՀ իշխանությունների քայլերին Արթիկի ՔԿ պետի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետքերով ՊՆ պաշտոնատար անձը շուրջ 160 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն է կատարել Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ «Պարզ է դառնում, թե ինչու են պատգամավորներին տվել 3 միլիոն դրամ տոնական պարգևավճար, իսկ թոշակները չեն բարձրացնում անգամ 20 հազար դրամով». Հակոբ Բադալյան 1 տոննա «կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է․ «Հետք» «Արա այ դեբիլ, դու ո՞վ ես, որ Աստծուն մենակ թողնես, դու ի՞նչ գիտես՝ Աստված ով է»․ Տիգրան Չոբանյան (video) Շահրամանյանը պնդում է՝ իրեն զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքում Վրաստանի իշխանությունները դեռևս սպասում են Եվրամիության կողմից ներողության կամ բացատրության Փաշինյանը խոստացել էր կենսաթոշակը դարձնել 61,000 դրամ, բայց 49,000 դրամ է. Մեսրոպ Առաքելյան Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են Հանրային հեռուստաընկերությունից. ի՞նչ է տեղի ունեցել Հայտնի է ամբիոնի դանակահարված վարիչի ինքնությունը․ ո՞ր բուհում է աշխատում. «Արմլուր» Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել. Թուրքիայի ՊՆ Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին Սիրիական բանակը հայտարարել է քրդական ուժերի դիրքերի դեմ գործողությունների մեկնարկի մասին Վենեսուելայի ՆԳՆ-ն հայտնել է ամերիկյան գործողության հետևանքով առնվազն 100 զոհի մասին #ՈՒՂԻՂ. Հենց հիմա «թիվ մեկ սրբապիծը բացահայտեց իր պլանը». Արմենուհի Կյուրեղյան (video) Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից. Ավագանու ընդդիմադիր անդամ Պետբյուջերի հաշվին 13-րդ աշխատավարձ քննչական կոմիտեում. ՔԿ նախագահը շուրջ 4մլն դրա՞մ է ստացել. NEWS.am Փաշինյանի ավտոմեքենայի համարները կփոխեն Արդարադատությունը՝ «իրական» Հայաստանում. Հակոբ Ճաղարյան Որդեկորույս մոր ձեռքից վերցրել են տղայի՝ վաճառված մեքենայի գումարը՝ շիրմաքար կառուցելու համար ու գողացել. Ստեփանյան Որ ընկերություններն են արտոնություն ստացել Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am