Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լրահոսից տեղեկանում եմ, որ «դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից..․»։ Հունվարի 4-ին Փաշինյանը՝ երկրի վարչապետի և 10 տիրադավի անունից հանդես է գալիս հակասահմանադրական հայտարարությամբ... Այս ամենից հետո, ակամայից մտաբերում եմ նրանց, ովքեր արցախցիներին երեկ ու այսօր մեղադրել և մեղադրում են 2023թ. սեպտեմբերին՝ «առանց դիմադրության» Արցախը հանձնելու մեջ... Հիմա հարց բոլոր նրանց, ովքեր ադրբեջանա-թուրքական մինչև ատամները սպառազինված բազմահազարանոց ոհմակի դեմ՝ շուրջ 9-ամսյա խուլ շրջափակման մեջ հայտնված 120 հազար մեր ու մանուկին, ահել-ջահելին մեղադրում են վախկոտության մեջ. -Բա հիմա դուք ի՞նչ եք անում, երբ մի քանիսով ոտի տակ են տալիս ձեր ու մեր հազարամյակների հավատը... Էդ արցախցիները բայրաքթարներ ու հրթիռահրետանային և ռազմաօդային ուժերի դեմ վախկոտ էին, իսկ դուք այդ մի քանիսի հանդեպ՝ հանդուրժո՞ղ... -Չէ՜, դուք հանդուրժող չեք, դուք, պարզապես, հանուն ձեր կաշվի, ոչ թե «բայրաքթարներից», այլ, որ ավելի ահավոր է՝ ձեր նեղանձնական հետաքրքրություններին գերի մահկանացուներ եք... Հ.Գ.- Ով այդպիսին չէ, կխնդրեի ասվածն իր վրա չվերցնի ու չվիրավորվի, մանավանդ, որ որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունեի... Ավելին՝ սարսափում եմ, առանց այն էլ երկատվածը՝ քառատելուց...»։
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը