Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին հայտնում է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ. քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չգրանցեցին եւ քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։
Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծում է, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։ Նրա տեղեկացմամբ՝ առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ էր․ հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացվող պատարագին, թեմակալ առաջնորդը ընդունել է հավատացյալների շնորհավորանքները։ Սակայն, կեսօրին մոտ իրավիճակը կտրուկ փոխվել է, և ներկայումս քաղաքը գրեթե ամայի է։
«Կեսօրից հետո արդեն նահանգապետի կողմից հայտարարվել է, որ փակ կմնան դպրոցներն ու պետական հաստատությունները և կարգադրվել է հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասից, տանից դուրս գալն արգելված չէ, սակայն, խորհուրդ է տրվում զգույշ լինել»,- «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Մարիա Գաբրիելյանը:
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը