1005 տարի առաջ այս օրը գրվեց Հայոց պատմության ամենասև էջերից մեկը

Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը գրում է․

«1005 տարի առաջ այս օրը՝ 1021 թվականի հունվարի 6-ին, գրվեց մեր պատմության ամենասև էջերից մեկը։ Ամենայն Հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը դավաճանեց հայկական պետությանը և իր լիազորությունները գերազանցելով՝ հայոց Հովհաննես-Սմբատ Գ արքայի անունից կտակ գրեց Բյուզանդիայի Վասիլ Բ կայսրին, որով արքան իր մահից հետո Հայաստանը կտակում էր կայսրությանը։ Անգամ ժամանակի հայ հոգևորական պատմիչներն են պիղծ ու դավաճան Գետադարձի մասին զզվանքով գրում, ասելով, որ նա արծաթասեր էր և իր ձեռքով գրեց հայության կորստյան գիրը։

Իսկ առաքելական եկեղեցին պիղծ դավաճանի ստորությունբը քողարկելու համար հորինեց Գետադարձի մասին լեգենդը․

Կայսրը կաթողիկոսին հրավիրում է էկումենիկ արարողության․ Ջրօրհնեքին պետք է հայ և հույն հոգևորականները խաչը Ճորոխ գետը մտցնեին։ Հույն տերտերները մտածում են, որ եթե Պետրոսը կանգնի իրենից վերև և հայ եկեղեցու խաչը ջուրը ընկղմի՝ այդ խաչից ջուրը կպղծվի և կպղծվի նաև իրենց հունական խաչը։ Եվ իրենք կանգնում են գետի ափին՝ Պետրոսից վերև։ Բայց, Պետրոսն աղոթում է և Ճորոխն սկսում է հակառակ հոսել՝ ծովից լեռներ․․․
Բարեբախտաբար, Պետրոս դավաճանը պիղծ լինելով՝ բարի էր նաև, խաչը ժամանակին հանել է գետից, թե չէ՝ Սև ծովը լցվելու էր հայոց երկիր և երկրորդ ջրհեղեղ լիներ․․․

Դավաճանն իր պղծության ակտից հետո չվերադարձավ Հայաստան, և մնաց Բյուզանդիայում։ Տարիներ անց արքան խորամանկությամբ կանչում է կաթողիկոսին Հայաստան, աթոռազրկում և աքսորում Բջնի։ Բայց, նրան հովանավորում է պետության երկրորդ դեմքը՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի փեսան՝ քրոջ ամուսինն էր մյուս դավաճանը՝ Վեստ Սարգիս Սյունեցին։ Նաև, երբ արքան աթոռազրկեց կաթողիկոսին և նոր կաթողիկոս օծել տվեց Սանահինի վանատեր Դիոսկորոսին՝ արքայի որոշման դեմ ընդդիմացավ ողջ եկեղեցին։ Թուլամորթ թագավորն ստիպված տեղի տվեց։

1045 թվականին դավաճան ու պիղծ կաթողիկոսն իրականացրեց դավաճանական երկրորդ ակտը․ Գագիկ Բ արքան Բյուզանդիայում բանակցում էր կայսրի հետ՝ երկրի կառավարումը հանձնել էր կաթողիկոսին և նա Հայաստան աշխարհը հանձնեց թշնամուն, որպես վարձք բազում գանձեր ստանալով․․․
Այսպիսի բաներ․․․»։

դիտվել է 1035 անգամ
Լրահոս
Առանց իմ ներգրավվածության ՌԴ-ն այսօր կունենար ամբողջ Ուկրաինան․ միայնակ ավարտեցի 8 պшտերազմ․ Թրամփ Քաղաքը վերածվել է մեծ սահադաշտի․ ուր են քաղաքային ծառայությունները Արտառոց դեպք՝ Երևանում Ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը․ Լիլիթ Գալստյան Սյունիքում ոչ սթափ վարորդի մեքենայից ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը Որդին, իմանալով մոր մահվան մասին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ Կապանում մեքենաներ են բախվել, ճանապարհը երկկողմանի փակ է, վիրավոր կա Այսօր չեզոքացվողը մարդ չէ, այլ մի քաղաքական վարքագիծ, մի համակարգ, որը Հայաստանը տանում է անդունդի Իրանի հարավ-արևմուտքում բախումները ոստիկանների շրջանում հանգեցրել են զոհերի և վիրավորների Ամերիկացի զինվորականները հայտնել են Կարիբյան ծովում Sophia նավթատարի կալանման մասին «Նման դրվագներում է դրսևորվում քաղաքական հետապնդման տարրը»․ փաստաբան Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը․ Սուրենյանց Եկեղեցին քաղաքական պայքարի դաշտի վերածելու՝ Փաշինյանի օրակարգը միտված է հարվածելու համազգային ինքնության վերջին կենսունակ ինստիտուտներից մեկին. Դավիթ Անանյան Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ինչ է կատարվում Լարսում Խաչիկ Գալստյանը ուղերձ է հղել կալանավայրից ՀՀ կառավարության ղեկավարն արթնանում է և որոշում, որ այս օրենքը պետք է փոխել. փորձագետ Հերձվածողը իրականում հենց նա է, Մեծ Խարդախ Նիկոլ Փաշինյանը. մեծ Խարդախի հետ գործ ունենք, որն իսկապես հագել է ոչխարի հանդերձներ, բայց իսկապես հափշտակող գայլ է. Զուրաբյան Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am