ՔՊ-ում և ՔԿ-ում դժգոհ են Աննա Վարդապետյանից. քննչական-դատախազություն հակամարտությունը սրվում է

NEWS.am-ի տեղեկություններով՝ ամիսներ շարունակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու գործին լծված ՔՊ-ական վերնախավը վերջին շրջանում իր դժգոհությունն է հայտնել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դրսևորած կրավորական կեցվածքի վերաբերյալ: Բանն այն է, որ բացի նախարարներից և ՔՊ-ական պատգամավորներից, Փաշինյանի կազմակերպած մայրաքաղաքային և արտագնա «պատարագներին» ակտիվորեն մասնկացում են ԱԱԾ-ի, ոստիկանության, անգամ մարզային քննիչներ: Օրինակ ըստ ականատեսների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի օրակարգով ու իշխանական ողջ վերնախավի մասնակցությամբ Արմավիրից հրավիրված քահանայի ձեռամբ տեղի ունեցած «պատարագին» մասնակցում էր անձամբ ԱԱԾ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը, ինչպես նաև քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության որոշ քննիչներ: Մեր տեղեկություներով՝ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում դժգոհել են, թե ինչու՞ պետք է իրենք ողջ օրը ֆեյսբուքում գրառումներ անեն, ուղիղ եթերներով քաղաքացիներին կոչեր անեն, մասնակցեն Փաշինյանի կազմակերպած պատարագներին, սակայն Աննա Վարդապետյանը իր ղեկավարած կառույցից որևէ ներկայացուցիչ չուղարկի՝ մարդաքանակ ապահովելու համար: Փոխարենն իր, իբր քաղաքականությանը չխառնվելու արդարացումով, չեզոք դիրք ընդունելու ֆոն ապահովելով, շարքային դատախազների արձանագրած ձեռքբերումներն իրեն վերագրելով իրեն կոչի «հանրության սրտի դատախազ» , ինչպես նաև մանկատներ այցելելու և երեխաների նամակների պատասխանելու PR ակցիաներով փորձի «իրենով անել» Փաշինյանի ընտրազանգավածին: ՔՊ-ականները կարծիք են հայտնել, որ դատախազն իրեն բարձր է դասում բոլորից և հետագայում կարող է «լուրջ սպառալիք» դառնալ հենց Փաշինյանի համար:


NEWS.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի դժգոհությունների ֆոնին, վերջին շրջանում էլ ավելի են սրվել նաև Վարդապետյանի և իր նախկին տեղակալ , այսօր արդեն Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանի հարաբերությունները:


Ըստ ՔԿ-ի մեր աղբյուրերի՝ շարքային քննիչները այլևս չեն կարողանում արդյունավետ համագործակցել դատախազների հետ, քանի որ Վարդապետյանի «քմահաճույքների» պատճառով հսկող դատախազներից մշտապես հակառակ ցուցումներ են ստանում և ստիպված են լինում արդեն իսկ քննած գործերը «քնեցնել», առաջադրած մեղադրանքները վերաորակել, կարճած գործերը վերաբացել և այլն:

Արթուր Պողոսյանը մասնավոր զրույցներում հաճախ է դժգոհում Վարդապետյանից, սակայն հաշվի առնելով, որ նրա երաշխավորությամբ է նշանակվել ՔԿ ղեկավարի պաշտոնին, շարունակում է քծնել նախկին «շեֆին», իսկ համակարգի ներսում առկա իրավացի բողոքներն անտեսել:

Չնայած արդեն իսկ առկա բացահայտ լարվածությանը, Վարդապետյանը շարունակում է վերևից նայել ՔՊ-ականներին և ողջ դատաքննչական համակարգին՝ պարծենալով, որ իր զբաղեցրած պաշտոնն «անձեռնմխելի է», քանի որ ինքը վայելում է Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական աջակցությունը:

NEWS.am-ը Telegram-ում

դիտվել է 567 անգամ
Լրահոս
Առանց իմ ներգրավվածության ՌԴ-ն այսօր կունենար ամբողջ Ուկրաինան․ միայնակ ավարտեցի 8 պшտերազմ․ Թրամփ Քաղաքը վերածվել է մեծ սահադաշտի․ ուր են քաղաքային ծառայությունները Արտառոց դեպք՝ Երևանում Ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը․ Լիլիթ Գալստյան Սյունիքում ոչ սթափ վարորդի մեքենայից ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը Որդին, իմանալով մոր մահվան մասին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ Կապանում մեքենաներ են բախվել, ճանապարհը երկկողմանի փակ է, վիրավոր կա Այսօր չեզոքացվողը մարդ չէ, այլ մի քաղաքական վարքագիծ, մի համակարգ, որը Հայաստանը տանում է անդունդի Իրանի հարավ-արևմուտքում բախումները ոստիկանների շրջանում հանգեցրել են զոհերի և վիրավորների Ամերիկացի զինվորականները հայտնել են Կարիբյան ծովում Sophia նավթատարի կալանման մասին «Նման դրվագներում է դրսևորվում քաղաքական հետապնդման տարրը»․ փաստաբան Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը․ Սուրենյանց Եկեղեցին քաղաքական պայքարի դաշտի վերածելու՝ Փաշինյանի օրակարգը միտված է հարվածելու համազգային ինքնության վերջին կենսունակ ինստիտուտներից մեկին. Դավիթ Անանյան Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ինչ է կատարվում Լարսում Խաչիկ Գալստյանը ուղերձ է հղել կալանավայրից ՀՀ կառավարության ղեկավարն արթնանում է և որոշում, որ այս օրենքը պետք է փոխել. փորձագետ Հերձվածողը իրականում հենց նա է, Մեծ Խարդախ Նիկոլ Փաշինյանը. մեծ Խարդախի հետ գործ ունենք, որն իսկապես հագել է ոչխարի հանդերձներ, բայց իսկապես հափշտակող գայլ է. Զուրաբյան Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am