Ֆիլիպիններում Մայոն հրաբխի վտանգավորության մակարդակը բարձրացրել են երրորդի

Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմաբանության ազգային ինստիտուտը (Phivolcs) երեքշաբթի օրը Մայոն հրաբխի վտանգի մակարդակը երկրորդից բարձրացրել է երրորդի՝ լավային գմբեթի փլուզման պատճառով։ Ժայթքումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ շաբաթներին, հայտնում է ֆիլիպինյան ABS-CBN պորտալը՝ հղում անելով Phivolcs-ին։

Phivolcs-ը հունվարի 1-ին Մայոն հրաբխի վտանգի մակարդակը բարձրացրել էր երկրորդ մակարդակի։ Սրա հետ կապված՝ Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունը սահմանափակել էր հրաբխի շուրջ թռիչքների բարձրությունը։ Օդանավերի թռիչքները գագաթից 3,35 կիլոմետր շառավղով արգելվել եբ, իսկ օդաչուներին հորդորվել էրխուսափել հրաբխին մոտ թռչելուց, քանի որ հանկարծակի ֆրեատիկ (գոլորշային) ժայթքումներից առաջացած հրաբխային մոխիրը լուրջ սպառնալիք է ներկայացնում ինքնաթիռների համար։

«Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմաբանության ազգային ինստիտուտը (Phivolcs) երեքշաբթի օրը՝ հունվարի 6-ին, բարձրացրել է Մայոն հրաբխի վտանգի մակարդակը մինչև երրորդ մակարդակ՝ լավային գմբեթի փլուզման սկսվելու պատճառով», – նշված է ABS-CBN-ի նյութում։

Հրաբխի լավային գմբեթի ավերումը կարող է հանգեցնել պիրոկլաստիկ հոսքերի առաջացման, որոնք բարձր ջերմաստիճան (մինչև մի քանի հարյուր աստիճան ըստ Ցելսիուսի) ունեցող հրաբխային գազերի, մոխրի և ապարների բեկորների խառնուրդ են։ Նման հոսքերը չափազանց վտանգավոր են, քանի որ հրաբխի լանջերով իջնում են հսկայական արագությամբ՝ երբեմն ժամում մինչև հարյուրավոր կիլոմետր և իրենց ճանապարհին ոչնչացնում են ամեն ինչ։ Պիրոկլաստիկ հոսքերն ընդունակ են նաև հաղթահարել ջրային արգելքները և շարժվել լանջերով դեպի վեր։

Ինչպես նշվում է ABS-CBN-ի հաղորդագրության մեջ, Phivolcs-ն ընդգծել է, որ պայթյունը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների կամ օրերի ընթացքում: Առկա է նաև մոխրի տեղումների հավանականություն: Ազգային ինստիտուտը գրանցել է հրաբխի շրջակայքում գրունտի բարձրացում, ինչը կարող է վկայել մագմայի և հիդրոթերմալ հեղուկների՝ դեպի մակերևույթ բարձրանալու մասին:

Ֆիլիպինյան Inquirer լրատվական պորտալը նույնպես նշել է, որ հրաբխի վտանգի երրորդ մակարդակը նշանակում է ժայթքման բարձր հավանականություն: Ըստ պորտալի տվյալների՝ գմբեթի փլուզման սկսվելու պատճառով վերջին մեկ օրվա ընթացքում Մայոն հրաբխի վրա տեղի է ունեցել քարաթափման 85 դեպք:

Տեղական իշխանությունները խստորեն հետևում են, որ քաղաքացիները չմտնեն հրաբխի մոտակայքում գտնվող վեց կիլոմետր շառավղով մշտական վտանգի գոտի, որտեղ առկա է պիրոկլաստիկ և լավային հոսքերի, ինչպես նաև քարաթափման սպառնալիք:

Բացի այդ, ըստ Inquirer-ի տեղեկությունների, Ալբայ նահանգի Կամալիգ համայնքի իշխանությունները երեքշաբթի օրը կարգադրել են տարհանել 118 ընտանիքի՝ հրաբխին վտանգավոր հեռավորության վրա գտնվող գյուղերից:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Առանց իմ ներգրավվածության ՌԴ-ն այսօր կունենար ամբողջ Ուկրաինան․ միայնակ ավարտեցի 8 պшտերազմ․ Թրամփ Քաղաքը վերածվել է մեծ սահադաշտի․ ուր են քաղաքային ծառայությունները Արտառոց դեպք՝ Երևանում Ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը․ Լիլիթ Գալստյան Սյունիքում ոչ սթափ վարորդի մեքենայից ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը Որդին, իմանալով մոր մահվան մասին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ Կապանում մեքենաներ են բախվել, ճանապարհը երկկողմանի փակ է, վիրավոր կա Այսօր չեզոքացվողը մարդ չէ, այլ մի քաղաքական վարքագիծ, մի համակարգ, որը Հայաստանը տանում է անդունդի Իրանի հարավ-արևմուտքում բախումները ոստիկանների շրջանում հանգեցրել են զոհերի և վիրավորների Ամերիկացի զինվորականները հայտնել են Կարիբյան ծովում Sophia նավթատարի կալանման մասին «Նման դրվագներում է դրսևորվում քաղաքական հետապնդման տարրը»․ փաստաբան Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը․ Սուրենյանց Եկեղեցին քաղաքական պայքարի դաշտի վերածելու՝ Փաշինյանի օրակարգը միտված է հարվածելու համազգային ինքնության վերջին կենսունակ ինստիտուտներից մեկին. Դավիթ Անանյան Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ինչ է կատարվում Լարսում Խաչիկ Գալստյանը ուղերձ է հղել կալանավայրից ՀՀ կառավարության ղեկավարն արթնանում է և որոշում, որ այս օրենքը պետք է փոխել. փորձագետ Հերձվածողը իրականում հենց նա է, Մեծ Խարդախ Նիկոլ Փաշինյանը. մեծ Խարդախի հետ գործ ունենք, որն իսկապես հագել է ոչխարի հանդերձներ, բայց իսկապես հափշտակող գայլ է. Զուրաբյան Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am