Ռուբեն Վարդանյանի՝ Սուրբ Ծննդյան շնորհավորանքը Բաքվի բանտից

  Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը տարեվերջին հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ՝ շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը։

Նա շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության, բարի մաղթանքների, ուղարկված բազմաթիվ նամակների համար, նշել, որ զգում է այդ ջերմությունն ու շատ գնահատում այդ ամենը։ Անդրադառնալով տոներին՝ Վարդանյանը նշել է, որ տոնը մարդն ինքն իր ներսում պետք է ունենա։

«Հիշում եմ՝ ինչպես էինք մեր ընտանիքում Նոր տարուց առաջ ինքներս ներկայացումներ բեմադրում։ Հիշում եմ՝ մի անգամ Վերոնիկայի հետ Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի էինք մասնակցում, երբ դու հանդիսատես ես, դա ոչինչ է, դու պետք է ինքդ կառնավալի մասնակից լինես»,- պատմել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ինչքան մեծանում ես, այնքան ավելի սովորական ես սկսում վերաբերվել Նոր տարվան, այդ ամենն առօրեական է դառնում։ Մաղթել է, որ մարդիկ պահպանեն երեխայի պես տոնին սպասելու ու տոնը զգալու այդ սովորությունը։

«Որքան կարողանում ես ուրախանալ ինքդ քո ներսում, այդ ուրախությունը փոխանցել մյուսներին, այնքան այդ ամենն ուժ է տալիս առօրյա խնդիրները կարգավորելու համար։ Ես կարդացել եմ, որ անգամ հին ժամանակներում տարվա ընթացքում 360 օր պետք է ապրեիր սահմանված կանոններով և 5 օր թույլատրվում էր օգտագործել ուրախության և խուլիգանության համար»,- ասել է Վարդանյանը։

Խորհուրդ է տվել՝ երբ ժամանակ է լինում, դիտել մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, հեքիաթներ կարդալ, պահպանել այն արժեքները, որոնք այս կյանքում ծառայում են որպես հենարան։

«Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Մի կաթիլ անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի է ունենում, կանցնի, և ամեն ինչ լավ կլինի։ Եվ աշխարհում, միևնույնն է, կիշխեն բարությունն ու լույսը»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։  

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Առանց իմ ներգրավվածության ՌԴ-ն այսօր կունենար ամբողջ Ուկրաինան․ միայնակ ավարտեցի 8 պшտերազմ․ Թրամփ Քաղաքը վերածվել է մեծ սահադաշտի․ ուր են քաղաքային ծառայությունները Արտառոց դեպք՝ Երևանում Ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը․ Լիլիթ Գալստյան Սյունիքում ոչ սթափ վարորդի մեքենայից ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը Որդին, իմանալով մոր մահվան մասին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ Կապանում մեքենաներ են բախվել, ճանապարհը երկկողմանի փակ է, վիրավոր կա Այսօր չեզոքացվողը մարդ չէ, այլ մի քաղաքական վարքագիծ, մի համակարգ, որը Հայաստանը տանում է անդունդի Իրանի հարավ-արևմուտքում բախումները ոստիկանների շրջանում հանգեցրել են զոհերի և վիրավորների Ամերիկացի զինվորականները հայտնել են Կարիբյան ծովում Sophia նավթատարի կալանման մասին «Նման դրվագներում է դրսևորվում քաղաքական հետապնդման տարրը»․ փաստաբան Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը․ Սուրենյանց Եկեղեցին քաղաքական պայքարի դաշտի վերածելու՝ Փաշինյանի օրակարգը միտված է հարվածելու համազգային ինքնության վերջին կենսունակ ինստիտուտներից մեկին. Դավիթ Անանյան Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ինչ է կատարվում Լարսում Խաչիկ Գալստյանը ուղերձ է հղել կալանավայրից ՀՀ կառավարության ղեկավարն արթնանում է և որոշում, որ այս օրենքը պետք է փոխել. փորձագետ Հերձվածողը իրականում հենց նա է, Մեծ Խարդախ Նիկոլ Փաշինյանը. մեծ Խարդախի հետ գործ ունենք, որն իսկապես հագել է ոչխարի հանդերձներ, բայց իսկապես հափշտակող գայլ է. Զուրաբյան Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am